ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹՆԵՐ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԶՈԼԱՔԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ», ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ԾՈՎԱՍԱՐԻ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆԵՐՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
04.11.2025
Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Մարտունու համայնքապետարան
ՀՀ ՏԿԵ նախարարի 26․03․2020 թվականի թիվ 02-Ն Հրաման
Մարտունու համայնքապետարանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայր, 2 փողոց, 1 փկղ, շենք 2 ), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ծովասարի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Ծովասար բնակավայր 1 փողոց, 11/1 շենք ) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթներ (այսուհետ՝ Մրցույթ):
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝ իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 20-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 213 000 (երկու հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 208 000 (երկու հարյուր ութ հազար) ՀՀ դրամ ։ Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք՝
1) ունեն բարձրագույն կրթություն.
2) բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Տնօրենների ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթները կկայանան 2025թ. դեկտեմբերի 4-ին՝ ժամը 12:00-ին, Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան 2):
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են Մարտունու hամայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին, ամեն օր, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն ք. Մարտունի, Շահումյան 2, հեռ.՝ 077779127)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ն:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և այլ տեղեկությունների համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ (ք.Մարտունի, Շահումյան 2, հեռ.՝ 077779127):
Մարտունու համայնքապետարան
Հասցե` ք․Մարտունի , Շահումյան փ 2
Հեռ..` 077779127
Վեբ կայք` www.martuni.am
Էլ. փոստ` info@martuni.am