Նոյեմբերի 25-ին աշխարհը նշում է կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օրը։ Այդ օրը մեկնարկում է իրազեկվածության բարձրացման համաշխարհային քարոզարշավը, որն իրենից ներկայացնում է գենդերային պատկանելությամբ պայմանավորված բռնության դեմ ուղղված 16-օրյա ակտիվ գործունեություն։ Արշավն անց է կացվում յուրաքանչյուր տարի նոյեմբերի 25-ից մինչև դեկտեմբերի 10-ը։