Աճուրդի հայտարարություն․
1. ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի աճուրդային հանձնաժողովը հայտարարում է համայնաքային սեփականություն հանդիսացող ներքոնշվող տրանսպորտային միջոցների բաց դասական աճուրդ։
2. Աճուրդը կկայանա 2025թ․նոյեմբերի 28-ին ժամը 11։00-ին Մարտունու համայնքապետարանի նիստերի դահլիճում (ք․Մարտունի Շահումյան 2, 4-րդ հարկ)։
3. Աճուրդին մասնակցել ցանկացողները ներկայացնում են հայտ, մասնակցության համար սահմանված չափով վճարի անդորրագիր, անձնագիր (նույնականացման քարտ), իրավաբանական անձանց համար հիմնադիր փաստաթղթեր։
4. Մասնակցության վճարը սահմանվում է 5000 ՀՀ դրամ։
5. Նախավճարի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով, որը վճարվում է մինչև աճուրդի անցկացման օրը։
6. Աճուրդի քայլի չափը սահմանված է լոտի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։
7. Լոտի նկատմամբ սահմանափակումներ չկան։
8. Հայտերն ընդունվում և մասնակիցների գրանցումը դադարեցվում է աճուրդի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ՝ մինչև 2025թ․ նոյեմբերի 25-ին՝ ժամը 18։00։
Աճուրդի կանոնակարգին, ինչպես նաև գույքի վերաբերյալ տվյալներին ծանոթանալու և հայտ ներկայացնելու համար դիմել Մարտունու համայնքապետարան:
Հասցեն՝ ք․Մարտունի Շահումյան-2, հեռ․ +374 262 46060։