Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի երկրագիտական թանգարանը կազմավորվել է 1994 թվականին։Թանգարանում ցուցադրվում են 531 ցուցանմուշ։ Թանգարանը գործում է Մարտունի քաղաքի մշակույթի տանը։
Թանգարանն հանդիսանում է գիտական ֊ գաղափարական դաստիարակչության կարևորագույն օջախներից մեկը, որն ուղեցույց է հանդիսանալու այցելուներին, կօգնի ավելի բազմակողմանիորեն ծանոթանալու մեր հնագույն ազգային մշակույթին, պատմությանը։ 2003թ֊ից հավաքագրվել են շուրջ 400 ցուցանմուշներ։ Թանգարանի բացումը տեղի է ունեցել 2022թվականի նոյեմբերի 23֊ին։ Թանգարանը ունի բազմաթիվ այցելուներ տարբեր տարածաշրջաններից։ Կան հեռանկարներ ավելին լրացվելուն, վերադասավորվելու և ձեռք բերելու նոր ցուցանմուշներ և այն ստանալու է լայն ծավալ... Թանգարանի հիմնադիր` Խանում Դավթյան
Հեռ․ +374 93275317
Ծովասարի թանգարանը ստեղծվել է 1954թ֊ից։Թ.ստեղծման նախաձեռնողները եղել են Թազագյուղի, (այժմ Ծովասար),դպրոցի աշխարհագրության ուսուցիչ Սարգրս Միքայելյանը և դասվար Դերենիկ Գևորգյանը։ Այն սկզբում գործել է Թազագյուղի միջն դպրոցում, այնուհետև1979թ, երբ շահագործման է անցել նորակառույց կուլտուրայի տունը,հավաքացուն տեղափոխվել է այնտեղ։ Թանգարանով զբաղվել Է արդեն կ. տան տնօրեն Դ. Գևորգյանը։Թ֊ն գործում է հասարակական կարգով,ունի շուրջ 1000֊ի հասնող ցուցադնմուշ։
Վաղաշենի երկրագիտական թանգարանի բացումը տեղի է ունեցել 2015թ. հոկտեմբերի 7-ին, սակայն մտահղացման հեղինակը`Էրիկ Մարկարյանը, նմուշների հավաքում սկսել է ավելի վաղ`2007թ-ից։Բազմաչարչար աշխատանքի շնորհիվ թանգարանն այժմ ունի հնագիտական հարյուրավոր նմուշներ,որոնց թիվը գնալով ավելանում է։Թանգարանում տեղ են գտել ոչ միայն մ.թ. պատմամշակութային հնություններ,այլև մ.թ.ա. Ալ. Մակեդոնացու ժամանակաշրջանի։
Հեռ․ +374 77274302 , +374 94560022
ԱՐԱՄԱՅԻՍ ԽԼՂԱԹՅԱՆ
Հեռ․՝ +374 94955678
Facebook
«Արամայիս Խլղաթյանի ստեղծագործությունները տասնամյակներ շարունակ հարստացրել են մեր համայնքի հոգևոր անդաստանը, գեղանկարչական արվեստը բարձրացրել մի նոր կերտվածքի և գրավչության՝ Մարտունու անունը հայտնի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում։ Ցուցահանդեսում ներկայացված գեղանկարներում արվեստի ողջ հմայքով պատկերված են մեր քաղաքի փողոցները, տները, այգիները, օրվա հոգսերով ապրող մարդիկ, մեր լեռներն ու հանդերը, մեր գյուղերի տեսարժան վայրերը, տարվա եղանակների սքանչելի ակնթարթները։ Չափազանց խորն ու ընդգրկուն է գեղանկարչի տեսադաշտը, նրա վրձինը որսացել է այնպիսի տեսարաններ, որոնք մեր աչքերին երևացել են բազմաթիվ անգամներ, բայց այդպես չեն տպավորել մեզ, ինչպես որ տպավորում են գեղարվեստական արժեք ներկայացնող այս կտավներում։ Արամայիս Խլղաթյանը շարունակում է ստեղծագործել երիտասարդական ավյունով և բացում է մեր հայրենի աշխարհի շռայլությունները բացահայտող նորանոր թեմաներ, և ես լիահույս եմ, որ մենք դեռ երկար կվայելենք նրա նոր ու հետաքրքիր գլուգործոցները։ Արամայիս Խլղաթյանը ոչ միայն ճանաչված ու գնահատված արվեստագետ է, այլ նաև հայտնի ու հմուտ մանկավարժ։ Նա աշակերտել է շատ շնորհալի գեղանկարիչների, որոնք ճանաչված արվեստագետներ են և գեղանկարչության ոլորտում ուրույն ձեռագիր թողած մարդիկ»,-ներկայացրեց Անահիտ Գեւորգյանը։
ՍՊԱՐՏԱԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Սպարտակ Հայրապետյանը հանդիսանում է աշխարհում միակ նկարիչը, ով իր նկարները ստանում է քարաքոսերի միջոցով։ Նրա քարաքոսներով նկարների առաջին ցուցահանդեսը եղել է Մարտունու պատկերասրահում, հետո հասել Երևան: Դա հետաքրքրել է Մշակույթի նախարարությանը, որը Սպարտակ Հայրապետյանին շնորհել է քարաքոսներով նկարելու հեղինակային իրավունքը:
ՄԱՐԻԱՄ ԳԱԼՍՏՅԱՆ
Հեռ․՝ +374 77 072056
MARIAM GALSTYAN
Մարիամ Մանվելի Գալստյան (մայիսի 5, 1990, Ներքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ժամանակակից հայ նկարչուհի, գրաֆիկ և վեբ-դիզայներ։ Հայաստանի նկարիչների միության անդամ (2017):
Մարիամ Գալստյանը ծնվել է 1990 թվականին, Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն գյուղում։ Նկարել սկսել է 2 տարեկանից։ Փոքր հասակից մասնակցել է բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում։ 2000-2008 թվականներին նրա աշխատանքներն արժանացել են մրցանակների՝ ցուցադրվելով ՄԱԿ-ի, UNHCR-ի 50-ամյակին, Ռումինիայի օլիմպիական խաղերին նվիրված մրցույթ-ցուցահանդեսներում, Հնդկաստանի Շանկարի անվան միջազգային մրցույթում։ 2006-2012 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայում՝ ստանալով գրաֆիկայի մագիստրոսի աստիճան։2021 թվականին մասնակցել է «Արվեստի փոստարար» խորագիրը կրող Մաչանենց արվեստի միջազգային սիմպոզիումին և ներկայացրել իր աշխատանքները Context Art Miami 2021 միջազգային արվեստի ցուցահանդես-տոնավաճառում։։
ՆԵՐՍԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հեռ․՝ +374 93243282
էլ․հասցե՝ karapetyan.lilart@gmail.com
Գեղանկարիչ Ներսես Կարապետյանը ծնվել է 1948թ հունվարի18-ին՝Մարտունու շրջանի Մադինա փոքրիկ գյուղում։Նկարելու ձիրքը բնատուր է եղել և,չնայած որ երբեք նկարչության ուսուցիչ չի ունեցել,դարձավ նկարիչ,իր տաղանդով հիացրեց բոլորին,և,ինստիտուտը ավարտելուց հետո՝ստացավ հրավեր՝Երևանի Գեղագիտական կենտրոնում աշխատելու։Դասավադելն ու մանկավարժ կոչումը նրա տաղանդի թերևս կարևորագույն մասն էր,որը իր գերակշիռ դերը կազմեց նրա ճակատագրում՝կրթել սերունդ,արվեստ ու մշակույթ սիրող ու գնահատող սերունդ։1981թ-ից Ներսես Կարապետյանը Գեղագիտական կենտրոնի մանկական պատկերասրահի տնօրենն էր արդեն,բայց չէր մոռանում ,որ հայրենի գյուղում երեխաները զրկված էին նկարելու,ստեղծագործելու մանկական այդ հաճույքից։Եվ ,որոշումը չուշացավ՝հիմնվեց խմբակը ,և ամեն շաբաթ ,կիրակի Ներսեսը գալիս էր գյուղ՝չնայելով իր առողջական վիճակին,(ամպուտացված էր ոտքը),իր հետ բերելով երեխաների նկարելու բոլոր պարագաները…իսկ նրանք շա՜տ էին,գրեթե ողջ գյուղը…Ու սպասում էին սրտատրոփ իրենց սիրելի ուսուցչին՝գյուղի միակ ճամփին հավաքված,նկարելու անհագ ցանկությամբ վարակված։Այս նվիրումի արդյունքը չուշացավ.Մադինայի փոքրիկ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսը պտտվեց ամբողջ Խորհրդային Միությունով,հետո ԱՄՆ,Քենիա,Մերձբալթյան երկրներ,և այլուր՝հիացնելով բոլորին իրենց վառ գույներով ու խորիմաստությամբ…Նկարիչների գյուղ՝այսպես էին կոչում Մադինային,իսկ 1983թ.Յունեսկոն վավերագրական ֆիլմ նկարեց Ներսես Կարապետյանի և իր ՝մարդկանց մեջ գեղեցիկը տեսնելու ու հավերժացնելու ֆենոմենի մասին,ֆիլմ,որը ԽՍՀՄ-ում արգելվեց ցուցադրել՝համարելով հակախորհրդային… 1988-ի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ում ցուցահանդես-վաճառք եղավ նկարչի և սաների աշխատանքների՝հասույթն ամբողջությամբ նվիրվեց որբ երեխաների ֆոնդին…Սա էր Ներսեսի էությունը՝ապրել հանուն ԳԱՂԱՓԱՐի՝սեփական շահն ու առողջությունը անտեսելով… Դա իր դրական արդյունքը տվեց,անխոս,բայց գամեց իրեն հաշմանդամության սայլակին… Երեխաներից մի քանիսը ընդունվեցին Կերպարվեստի բաժին,և այսօր դասավանդում են տարբեր դպրոցներում շրջանի։Մնացածն էլ՝մի ողջ սերունդ,տարբերվեց բոլորից,կայացավ ու ինչ ոլորտում էլ լինի՝գեղեցիկը վերապրում է յուրովի… 1983թ-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդի որոշմամբ Ներսես Կարապետյանին հատկացվեց արվեստանոց կառուցելու հնարավորություն՝ ցանկացած վայրում,դե ինչպես հասկացաք,նա ընտրեց հայրենի գյուղը,Արգիջի գետի մոտ ,ու կառուցվեց ամրոց-արվեստանոցը,որն այդ ժամանակների համար միակն էր՝Խորհրդային միատեսակ ճարտարապետությունից տարբերվող։Այնտեղ է ապրել և ստեղծագործել նա կյանքի վերջին տարիները՝շարունակելով խմբակի դասերը ,իր՝մանկավարժի միսիսան մինչև վերջին շունչ կատարելով։1992 թ. 44 տարեկան հասակում,նա աշխարհափոխ եղավ՝թողնելով ստեղծագործական մեծ ժառանգություն,որն այժմ ցուցադրված է արդեն տուն-թանգարան դարձած իր տանը,հայրենի բնության այդ գողտրիկ անկյունում… 2004թ Երևանում ,Ժողարվեստի թանգարանում ,բացվեց Ներսես Կարապետյանի առաջին անհատական ցուցահանդեսը ,և բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը նաև՝ իր գրաֆիկական աշխատանքներով նկարազարդված,և հիացրեց ու զարմացրեց բոլորին՝ ինքնատիպությամբ ։Այդ ոճը,որ ստեղծել էր Ներսեսը,դեռ պիտի ստանա իրեն արժանի գնահատականը։ Մշակույթն ու հոգևոր արժեքներն են,որ ազգին ապրեցնում են…
Մարտունու պատկերասրահը բացվել է 1978 թ. Մշակույթի նախարարության Նկարչական շրջիկ արվեստանոցից հատկացված ստեղծագործությունների հիման վրա: Շուրջ 200 թանգարանային առարկա` գեղանկար, քանդակ, գրաֆիկա ընդգրկող հավաքածուն ներկայացնում է 1960-1980-ական թթ. հայ կերպարվեստը, որը շարունակում էր նախորդ տասնամյակներին ձևավորված, կոմունիստական գաղափարաբանական պատգամներով ընթացող ուղին՝ «ձևով ազգային, բովանդակությամբ սոցիալիստական» կարգախոսի ներքո:
Հասցե` Շահումյանի 6, ք. Մարտունի, Մարտունի համայնք, Գեղարքունիքի մարզ
Հեռ.` (+374 262) 4-36-04
ՆԵԿՏԱՐ ՍԱՀԱԿՅԱՆ
Նեկտար Արսենի Սահակյան (հուլիսի 20, 1956, Ներքին Գետաշեն, Մարտունու շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ մանկավարժ, նկարիչ։ Սահակյանի հիմնադրած նկարչական խմբակի սաները մասնակցել են բազմաթիվ մրցույթ-ցուցահանդեսների Հայաստանում, Ռուսաստանի Դաշնությունում, Ռումինիայում, Եգիպտոսում, Լեհաստանում, Հնդկաստանում, Չինաստանում,Ղրղզստանում,Մեքսիկայում։
Նեկտար Սահակյանը 2013 թվականին ավարտել է Երևանի պետական մանկավարժական համալսարանի գեղանկարչության բաժինը՝ դառնալով նկարչության ուսուցչուհի։ Արվեստը նրա կյանքի իմաստն է։ Նկարելը ապրելակերպ է: 1998, 2004 և 2013 թվականներին ունեցել է երեք անհատական ցուցահանդեսներ Հայաստանի ազգային պատկերասրահի Մարտունու մասնաճյուղում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից 2017 թվականին արժանացել է հուշամեդալի՝ երկարամյա և արգասաբեր մանկավարժական գործունեության համար
Location on Google Maps
YouTube