ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Մարտունի քաղաք)
17
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
Մարտունի քաղաքը Սյունյաց աշխարի Գեղարքունիք գավառի Կզնուտ գյուղն է, որը մոնղոլական տիրապետության ժամանակ ավերվել է: 1826—28թթ. ռուս- պարսկական պատերազմից հետո Արևելյան Հայաստանը վերամիավորվեց Ռուսաստանի հետ և սկսած 1827 թ Կզնուտ գյուղում սկսեցին վերաբնակվել Ալաշկերտի նահանգից գաղթած հայ ընտանիքներ: Կզնուտ գյուղը 1832 թվականին վերանվանվեց Ներքին Ղարանլուղ: Հայաստանում Խորհրդային կարգեր հաստատվելուց հետո Ներքին Ղարանլուղ գյուղը վերանվանվել է Մարտունի՝ ի պատիվ ականավոր հեղափոխական Ալեքսանդր Մյասնիկյանի: Մարտունին 1962 թվականին դարձել է քաղաքատիպ ավան, Մարտունու նախքին շրջանի կենտրոն, իսկ 1993 թվականից հետո հանրապետական նշանակության քաղաք:Խորհրդային Մարտունու տնտեսությունն ուներ ինչպես գյուղատնտեսական, այնպես էլ արդյունաբերական ուղղվածություն: Արդյունաբերության ոլորտում էր աշխատում բնակչության կեսից ավելին: Այժմ գործարանները սեփականաշնորհված են և չեն աշխատում կամ աշխատում են իրենց հզորության 10 %- ի չափով:
Արծվանիստ բնակավայրըՍևանալճիափամերձհարթավայրում, Կաթիկգետակիստորինհոսանքիշրջանում, համայնքիկենտրոնից 20 կմհարավ-արևելք: Բնակավայրըգտնվումէծովիմակարդակից 1950մբարձրությանվրա: Բնակիչներիմեծամասնությաննախնիները 1829-30թթ. Գաղթել են Ալաշկերտից, Մուշից, Մակուից և այլ բնակավայրերից: Բնակչությունը զբաղվում է բանջարա-բոստանային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Արծվանիստի հարավ աևելյան ծայրամասում գտնվում է Վանեվան վանքը (10-րդ դար), որի համալիրի մեջ է մտնում Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին (903թ.): Գյուղից 3 կմ հվ. Կա ավերակ գյուղատեղի, ուր գտնվում են Հնեվանքը և Քոլատակի Սբ. Աստվացածին եկեղեցին, Վերին Կթանոց գյուղատեղին՝ Սբ. Հռիփսիմե վանքով:
Աստղաձոր բնակավայրըգտնվումէնույնանունգետիներքինհոսանքիշրջանում, համայնքիկենտրոնից 5 կմհարավ-արևելք.: Բնակավայրըգտնվումէծովիմակարդակից2030 մբարձրությանվրա: ԲնակչությաննախնիներըգաղթելենհիմնականումԱլաշկերտից:Բնակչությունըզբաղվումանասնապահությամբ, այգեգործությամբ: ԳյուղամիջումպահպանվածէկիսավերՍբ. Պողոս-Պետրոս (15-րդ դ.) , գյուղի հարավային. եզրին՝ Սբ. Հռիփսիմե(13-րդ դ.) եկեղեցին: Աստղաձորից 2 կմ հարավ-Արևմուտք գտնվում է Սբ. Հռիփսիմե մատուռը:Այստեղ հայտնաբերվել են երկաթե դարի (մ.թ.ա. 9-րդ-8րդ դդ.) դամբարաններ Խաչաձորում: Սևանի վանքի ժողովածուի մի մասը կազմողՃաշոցը արտագրվել է Հովհաննես գրչի կողմից, Գեղարքունիքի Կած գյուղում 1465թ.: Մեծ գյուղերից Էր համարվում և ենթակա Մաքենց վանքինև մինչև 18-րդ դ. վերջը պահպանել է Կածիկ-Կածանունը: Գյուղում գտնվող Սբ. Հռիփսիմե եկեղեցու պատի մեջ հայտնաբերվել է Արտաշեսյանսահմանաքարի մի բեկոր, որը Աստղաձորը հնագույն բնակավայր լինելու վկայություններց մեկնէ:
Գեղհովիտ բնակավայրը գտնվում է Մարտունի գետի աջ ափին, համայնքի կենտրոնից 37 կմ հարավ-արևելք: Ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա: Բնակչության մի մասի նախնիները 1828-30-ական թթ. այստեղ են գաղթել ԱրևմտյանՀայաստանի Ալաշկերտի Քոքփռան, Մուշի և այլ շրջանների գյուղերից: Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, բանջարեղենի և հացահատիկիմշակությամբ: Գյուղի շրջակայքում կան բազմաթիվ հնավայրեր՝ արմ. մասում Ալբերդ ամրոցը(մ.թ.ա. 1-ին հզմ.-մ.թ 9-րդ դ.) , հվ-արլ. Կողմում՝ Ջոջ կող ամրոցը (մ.թ.ա. 2-րդ-1-ինհզմ.) : Գյուղի մեջ է Սբ. Գևորգ (15-16-րդ դդ.) , հվ.՝ Սբ. Ստեփանոս (13-րդ դ.) եկեղեցիները, Թուխ Մանուկ մատուռը, 3 կմ արմ ՝.Քռա վայրում՝ հին գյուղատեղին ( Վերին Կզնուտ: Գյուղը դեռևս 17-րդ դ. հիշատակվում էՎերին Կզնուտ անվամբ: Նշխարք գյուղ Գեղհովիտ բնակավայրի կազմում, Մարտունի – Եղեգնաձոր ճանապարհի վրա, Արգիճի գետի աջակողմյան վտակի ափին,Գեղհովիտ գյուղից 13կմ հվ.: Գյուղում զբաղվում են անասնապահւթյամբ և դաշտավարությամբ:Գյուղում կան ավերակ եկեղեցի, խաչքարեր և հին գերեզմաններ: Լեռնակերտ գյուղը Գեղհովիտ բնակավայրի կազմում ,Արգիճի գետի ափին, Գեղհովիտ բնակավայրից 4 կմ հարավ-արևմուտք:Բնակավայրը գտնվում է ծովի մակարդակից 2125 մ բարձրության վրա: Լեռնակերտ է անվանվելՀՍՍՀ Գերագույն խորհրդի 07.12.1945թ. հրամանագրով: Բնակչությունը զբաղվում է հիմնականումանասնապահությամբ, հացահատիկի և կարտոֆիլի մշակությամբ: Գյուղին մոտ կան բազալտի հանքեր:Գյուղի գերեզմանոցի կենտրոնում կան կիսաքանդ եկեղեցի՝ Սբ. Աստվածածին (11-13-րդ դդ.)Խաչքարեր (11-15-րդ դդ. ), իսկ 3-4 կմ հվ.՝ մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. (Աղտաշեն):
Երանոս բնակավայրը՝ Գեղարքունյաց լեռնաշղթայի հարավ—արևելք. ստորոտին,Ձագ գետի ստորին հոսանքում, համայնքի կենտրոնից 15 կմ հարավ-արևմուտք.: Բնակավայրըգտնվում է ծովի մակերևույթից 2000 մ. բարձրության վրա: Բնակաիչների նախնիները գաղթելեն 1829-30թթ. Ալաշկերտից, Մուշից, Խաստուր գյուղից: Զբաղվում են անասնապահությամբ,հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ: Գյուղի հյուսիսային. մասում առկա է երկու ամրոց՝Նեղոցի (մ.թ.ա 3-րդ հզմ.) և Շեն (մ.թ.ա 2-րդ-1-ինհզմ): Գյուղում կա Սբ. Հովհաննես անունով եկեղեցի-սրբավայր(1215թ.) , Թուխ Մանուկ, Խոնարհված Սուրբ, Սբ. Սոֆյան մատուռներ, դամբարաններ և (15-17-րդ դդ.) Խաչքարեր (Վարդերես, Ձագ) :
Զոլաքար բնակավայրըգյուղական բնակատեղին գտնվում է նույնանուն գետի ստորին հոսանքի շրջանում,համայնքի կենտրոնից 7 կմ արևելք.: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 1985 մ բարձրությանվրա: Զոլաքար է վերանվանվել 03.01.1925թ.: Գյուղաբնակների մի մասի նախնիները գաղթելէ Ալաշկերտի Զիրոյ (Ձիրավ) գյուղից: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի մշակությամբև դաշտավարությամբ: Զոլաքարում կա Սբ. Գևորգ եկեղեցի (վերակառ. 19-րդ դ.): Շրջակայքումեն գտնվում Թուխ Մանուկ և Սբ. Դավիթ( 13-րդդ.) սրբավայրերը: Պահպանվում են նաև այլ հնություններ (խաչքարեր, գերեզմաններ), որոնքվերաբերում են 14 և հետագա դդ.: Խաչքարերից աչքի է ընկնում հատկապես մեկը, որը սովորականիցշատ խոշոր է՝ Զոլաքար ( 13-րդ դ.) ( (Ակնախաչ,Զոլախաչ, Զորավոր խաչ կամ Զորաց խաչ):
Լիճք բնկավայրըՍևանլճիցհվ-արմ. գտնվող բնակավայր, Մարտունի – Գավառ ավտոմայրուղու հարևանությամբ , համայնքիկենտրոնից 7 կմարևելք: Բնակավայրըգտնվում էծովիմակերևույթից 1940 մբարձրությանվրա: Լիճքէվերանվանվել ՀՍՍՀԳերագույնխորհրդի 26.04.1946թ. հրամանագրով: Բնակչությանմիմասինախնիները (1829-30թթ.) եկել ենԱրմ. Հայաստանի Ալաշկերտի Հողաբեիդ (Թոփրակկալա) Մուշի գյուղերից: Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Լիճքի մոտ պահպանվել են (մ.թ.ա. 2-րդ հզմ.) դամբարանադաշտ, Սբ. Աստվածածին եկեղեցի, Ծաղկավանք մատուռը (9-րդ դ.) որի արմ. կողմում կան խաչքարեր (16-17-րդ դդ) ,իսկ շրջակայքում՝ խաչքարերով գերեզմանոց (9-20-րդ դդ) (Լճատեղ, Եղեգնագյուղ) :
Ծակքար բնակավայրըգտնվում էՍևանալճիցհվ-արմ.,Ծակքարգետիստորինհոսանքիշրջանում, մարզկենտրոնից 10,5 կմարևելք: Բնակավայրըգտնվումէ ծովիմակերևույթից 1960 մբարձրությանվրա։Հիմնադրվել է 1828-30թթ. ԱլաշկերտիՀասանշահ, Ֆերան, Քարաձոր, ՄաշկերտկամՄազկերտ, ՍեյրանևՍֆըրգյուղերից ևայլբնակավայրերիցգաղթածներիկողմից:Բնակչությունըզբաղվումէոչխարաբուծությամբ, թռչնաբուծությամբ, հացահատիկիևայլբանջարեղեններիմշակությամբ: ՈՒնի 1884թ.-ինվերանորոգվածՍբ. Աստվածածինեկեղեցին : Ծակքարի մեջ կան գերեզմանոց և խաչքարեր( 9-դ.) , Ծակքարի բնական մուրջ, որը համարվում է բնական հուշարձան, Ձիթհան(14-15-րդ դդ.), Թուխ Մանուկ մատուռ (16-17-րդ դդ.) , գետի աջ և ձախ ափերին՝ ջրաղացներիհամալիր( Կոռքար) :
Ծովասար բնակավայրը Ծակքարգետի ափին, սարահարթի վրա, մարզկենտրոնից 16 կմ հյուսիս արևելք: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2100 մ բարձրությանվրա: Ծովասար է վերանվանվել 04.07.2006թ: Բնակչության մի մասի նախնիները գաղթել են1829 և 1878թթ. Ալաշկերտից, Մուշից և այլ բնակավայրերից:Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի մշակությամբ: Այստեղկան եկեղեցիներ ՝ Սբ. Գրիգոր Լուսավորիչ ( 9-րդ դ.) և Սբ. Աստվածածին(1814թ.) : Շրջակայքում կան 9-17-րդ դդ. Գյուղատեղիներ, որոնցից մեկը՝ Պողոսի գեղ անունով գյուղատեղին է, որտեղ նշմարվում են շինությունների հետքեր, գերեզմաններ ու խաչքարեր (Նորագյուղ ): Որոշ հիշատակություննեումգյուղը կոչվել է նաև Նորաշեն: Պողոսի գեղի գյուղատեղիի ավերակներում եղել ե Ս. Հռիփսիմե անունով մատուռ, որտեղ և կան13-16-րդ դ դ արձանագիր խաչքարեր, ինչպես նաև ձիթհանի ավերակների հետքեր:
Ծովինար բանակավայրը գտնվում է Սևանա լճիափից 1 կմհեռավորությանվրա, համայնքայինկենտրոնից 15 կմարևելք:Բնակավայրըգտնվումէծովիմակերևույթից 2000մբարձրությանվրա: ԾովինարցիներնախնիներըեկելենհիմնականումԱլաշկերտից նաև Վանից, Մուշից (1828- 30թթ.) ևայլբնակավայրերից:Բնակչությունըզբաղվումէանասնապահությամբ, այգեգործությամբ, տնկիներիևկարտոֆիլիմշակմամբ: Գյուղից 1 կմարևելք. Թեյշեբանի՝ Օձաբերդ կիկլոպյան ամրոցը մ.թ.ա. 2-րդ-1-ինհզմ. և ուրարտական սեպագիր արձանագրությունը ( մ.թ.ա. 735-714թթ), 3 կմ հվ-արմ.՝ Կարմիր խաչեր գյուղատեղի և պատմական Վաղվեր գյուղը իր Սբ.Պողոս-Պետրոս Եկեղեցիով 13-րդ դ.: Գյուղից անմիջապես հս. կան հին բնակավայրի ավերակներ՝Փառկանք( 10-17-րդ դդ.: Բնակավայրում գործում է (19-րդ դ.) Սբ. Աստվածածին եկեղեցին:
Ձորագյուղ բնակավայրը Գեղամա լեռների արլ. փեշերին գտնվող բնակավայր, այն մարզկենտրոնից գտնվում է 16 կմ հեռավորության վրա: Մինջնադարում գյուղնունեցել է Շողագա կամ Շաղուագա անվանումներ: Բնակավայրի տարածքում գտնվում են հնագույն և միջնադարյան ամրոցներ, բնակատեղիներ,խաչքարեր: Գյուղի մասին առաջին հիշատակություններ արվել են (9 –րդ դ.) պատմիչ Ասողիկիկողմից: Գեղարքունյաց մեծ տիկին շինարար Մարիամ իշխանուհու հովանավորությամբ կառուցվել է Շողագավանքը: Բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից 2000 մբարձրության վրա: Գյուղում և շրջակայքում պահպսնվելեն Շողագավանք վանական համալիրը (9-րդ դ.) , Սբ. Պողոս-Պոտրոս (877-886թթ.) , Մարսուցանապատ (9-10-րդ դդ. )և Սբ. Աստվածածին (19-րդ դ.) և Սբ. Խաչ մատուռ (9-13-րդ դդ.) , իսկ 4.5 կմ հվ-արմ.՝ Սելգնա բնակատեղի (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) Գետնափոր,ամրոց Սանգար (մ.թ.ա. 2-1 հզմ.):
Մադինա բնակավայրը գտնվումԱրգիճիգետիձախափինԱրմաղանլեռանհյուսիսարևելյանփեշին, համայնքիկենտրոնից 13 կմհարավ-արևելք, ծովիմակերևույթից 2175 մբարձրությանվրա: Բնակիչներըզբաղվումենանասնապահությամբ, հացահատիկիևկարտոֆիլիմշակությամբ: Գյուղիցհս. , սարալանջինէգտնվել, ՄադինաՀԷԿ-ը, որըաշխատելէհամանունջրանցքովբերվողԱրգիճիգետիջրով: Մադինայիարլ. մասումէ գտնվում «Մադինա-1» (մ.թ.ա. 2-րդ-1-ին) հզմ. , իսկ16 կմհվ-արմ. «Մադինա -2» (մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) (9-17-րդ դդ.) ամրոցները: Բնակավայրից 6-կմ հվ-արմ.կան Քարեձի բնակատեղի և համանուն ամրոց (մ.թ.ա.2-րդ-1-ին հզմ.), 3 կմ հվ -արլ.՝ Շենիգոմերգյուղատեղի (9- 17-րդ դդ.):
Ներքին Գետաշեն բնակավայրը գտնվում էԱրգիճի գետի ափին: Մարզկենտրոնից4 կմ հարավ-արևելք: բնակավայրը գտնվում է ծովի մակերևույթից1960մ բաձրության վրա : Բնակիչների նախնիները գաղթել են հիմնականում Ալաշկերտից և Մուշից:Զբաղվում են այգեգործությամբ, անասնապահությամբ, բանաջարաբոստանային կուլտուրաններիմշակմամբ: Ն. Գետաշենը միջնադարյանԿոթ գյուղաքաղաքն է՝ իր հնություններով հարուստ:Գյուղի կենտրոնում են գտնվում Սբ.Գրիգոր Լուսավորիչ ( 19-րդ դ.) և Սբ. Վարդան( 9-10-րդդդ.) Եկեղեցիները և Սբ. Ամենա- փրկիչ մատուռը( 12-13-րդ դդ.): Գյուղի արմ. կողմում ՝ բարձրավանդակիվրա, գերեզմանատան տարածքում է գտնվում Կոթի Սբ. Աստվածածին եկեղեցի (851- 901թթ.) և (9-17-րդ դդ.) բազմաթիվ խաչքարեր, արլ.եզրին էՋոջ Կուլոն դամաբարանադաշտը մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ. : Արգիճի գետի աջ ափին,գյուղից 1,5 կմ հվ. գտնվում է Իշխանագյուղ գյուղատեղին( 10-17-րդ դդ.) և (11-13-րդ դդ.)Իշխանհատիկեկեղեցին (Կոթ) :
Վարդաձոր բնակավայրը գտնվում է համայնքի կենտրոնից 14,5կմ հարավ-արևլ., ծովի մակերևույթից 2000մ բաձրությանվրա: Բնակիչների նախնիները գաղթել են(1828-29թթ.) և ( 1877-78թթ.) հիմնականում Ալաշկերտից: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլիմշակությամբ: Գյուղի արևմտյան. մասում է Գոմերիժամ գյուղատեղին (9-17-րդ դդ.) , Ծովաբերդ( մ.թ.ա. 2-րդ-1-ին հզմ.) և (1 կմ արլ.)՝ Քռայի (մ.թ.ա 2-րդ-1-ին հզմ.) ամրոցները: Գյուղի կենտրոնում կա Սբ. Աստվածածին եկեղեցին (19-րդ դ.) , խաչքարեր(9-16-րդ դ.) , գերեզմանոց (9-20-րդ դդ.) , իսկ հվ-արմ. մասում՝ Սբ. Սարգիս եկեղեցի(վրկռ. 19-րդ դ.) :
Վաղաշեն բնաակավայրը գտնվում է ծովի մակերևույթից1940 մ բարձրության վրա և համայնքի կենտրոնից 3 կմ արևելք: Բնակչության նախնիները գաղթելեն Ալաշկերտից և Մուշից: Զբաղվում են անասնապահությամբ, պտղաբուծությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ:Գյուղի մեջ է Սբ. Աստվածածին եկեղեցին(1695թ.) , 2 կմ հարավվ՝. Ձոր գյուղատեղին (10-17-րդ դդ. ), 3 կմ հվ-արլ.՝ Ալոյի կող ամրոցը (մ.թ.ա 2-րդ-1-ին հզմ. ), 3 կմ հվ.՝ Կորդի կող ամրոցը (մ.թ.ա. 1-ին հզմ.): Բնակչության թիվը 4074բմարդ:
Վարդենիկ բնակավայրըգտնվում է Վարդենիս գետի ստորին հոսանքի շրջանում, համայնքային կենտրոնից 12 կմ արևելք: Բնակավյրըգտնվումէծովիմակերևույթից 1980 մ. բարձրությանվրա: ԲնակիչներինախնիներըգաղթելենԱրևմտյանՀյաստանիԱլաշկերտ, Մուշ, Սասունգավառներից (1827-29թթ.): Բնակչությունը զբաղվումէհիմնականումանասնապահությամբ, հացահատիկի, կերայինկուլտուրաների, պտղաբուծությամբևկարտոֆիլիմշակությամբ: Գյուղիարևելյան մասում ենգտնվում Սուրբ Աստվածածին (19-րդդ.), ևԹուխՄանուկ (19-րդդ.) մատուռները: ԲնակավայրիշրջակայքումկանԲերդագրակ (9-16-րդդդ.), Լեռնանցքիավերակներ (9-17-րդդդ.) ևՀինՎարդենիկվաղմիջնադարգյուղատեղիներ (Վարդենիս, ՆերքինԳեղաձոր): Բնակավայրնունիերեքդպրոց, որըՀայաստանիամենամեծգյուղերիցէ:
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Գեղարքունիքի մարզի կենտրոնում տեղակայված Մարտունի համայնքը գտնվում է Սևանա լճի հարավային ափին, ծովի Մակարդակից միջինը 1970 մետր բարձրության վրա, մայրաքաղաքից 130 կմ հեռավորության վրա: Մարտունի համայնքի միջով են անցնում միջպետական նշանակության «Սելիմ»-ի և ,,Երևան–Սոտք-Ստեփանակերտ,, մայրուղիները:Համայնքի տրանսպորտային կապը Երևանի և Մարտունու տարածաշրջանի գյուղական համայնքների հետ կանոնավոր կերպով իրականացվում է երթուղային միկրոավտոբուսներով, իսկ մարզկենտրոն` Գավառ քաղաքի հետ կանոնակարգված չէ: Մարտունի Համայնքը հարավային կողմից շրջապատված է Գեղամա լեռներով ևհամայնքով է անցնում Մարտունի գետը:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
350-800
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին (0C)
-5,9
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
14.7
4. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1.Ընդհանուր տեղեկություններ համայնքի վերաբերյալ
martunihp@mail.ru
1401, 1402
Համայնքում ընդգրկված բնակավայրերը, դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից և բնակավայրերի փոստային դասիչները
Բնակավայր
ԿՄ
ՓԴ
Մարտունի
0
1401 1402
Վարդենիկ
12
1418
Ն.Գետաշեն
4
1414
Լիճք
7
1409
Արծվանիստ
20
1404
Ծովինար
15
1411
Զոլաքար
1407
Աստղաձոր
5
1403
Վաղաշեն
3
1416
Գեղհովիտ
1405
Վ.Գետաշեն
6.5
1415
Մադինա
13
1413
Ծակքար
10.5
1410
Ծովասար
16
1408
Ձորագյուղ
1412
Վարդաձոր
14.5
1417
Երանոս
1406
5. ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
8. ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ) 2024 թ․
Համայնքի վարչական բյուջերի ծախսեր (հազ. դրամ)2024 թ․
11. ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐ
1.1 համայնքային ծառայողներ
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
1. Լուսավորության համակարգի կառուցում։
2. Համայնքային ճանապարների և մայթերի ասֆալտապատում։
3. Համայնքի մանկապարտեզների դռների և լուսամուտների փոխում։
4․ խմելու ջրագծի և կոյուղու ցանցի կառուցում։
5․ Դաշտամիջյան և Լուսաձոր թաղամաս տանող ճանապարհների բարեկարգում։
6․ Գործազրկության բարձր մակարդակ
7․Գյուղ արտադրանքի հետ կապված իրացման դժվարություններ։
8․Բարձր որակավորում ունեցող աշխատուժի արտագախթ։
9․Բնակֆոնդի պակաս։
10․ Ինքնահոս ոռոգման ջրի պակաս։
11․Հողերի մշակման հետ կապված հիմնախնդիրներ։
Սուբվենցիայի հայտ է ներկայացվել
Սուբվենցիոն հայտ է ներկայացվել
ՀՀտարածքային զարգացման
հիմադրամ, համայնքի բյուջե
Նպաստել աշխատատեղերի ստեղծմանը,
փնտրել գյուղ մթերքների իրացման նոր
շուկաներ և խրախուսել տեղական գյուղատնտեսական հումքի վրա
արտադրության կազմակերպմանը,
նպաստել բարձր վարձատրվող
աշխատատեղերի ստեղծմանը,
կառուցել համայնքում առկա
կիսաավարտ բնակելի տունը,
անցնել ինքնահոս ոռոգման համակրգի,
անհարաժեշտ է վարել հողերի միավորման քաղաքականություն։
Համայնքի մասին
Facebook
Location on Google Maps
YouTube