Խոշորացված բազմաբնակավայր Մարտունի համայնքը, գտնվում է Հայաստանի հյուսիս-արևելյան հատվածում՝ Գեղարքունիքի մարզում: Այն գտնվում է մայրաքաղաք Երևանից 130 կմ, իսկ մարզկենտրոն Գավառից՝ 35 կմ հեռավորության վրա: 2021 թ-ին Մարտունի համայնքն միավորվել է, ներառելով՝
• Մարտունի քաղաքը • Արծվանիստ • Ծովինար • Վարդենիկ• Զոլաքար• Աստղաձոր• Վաղաշեն• Գեղհովիտ • Ներքին Գետաշեն • Վերին Գետաշեն • Մադինա • Լիճք • Ծակքար • Ծովասար • Ձորագյուղ • Վարդաձոր • Երանոս
գյուղական բնակավայրերը, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր պատմամշակութային արժեքներով և բնակլիմայական պայմաններով։ Մարտունու տարածաշրջանում շատ են եկեղեցիները և հին ամրոցները: Մարտունի համայնքը գտնվում է Սևանա լճի հարավային ափին, ծովի Մակարդակից միջինը 1970 մետր բարձրության վրա։ Համայնքը հարավային կողմից շրջապատված է Գեղամա լեռներով և համայնքով է անցնում Մարտունի գետը: Մարտունիում կան բազմաթիվ հյուրանոցներ և ռեստորաններ։ Դուք կարող եք այստեղ հետաքրքիր ժամանակ անցկացնել, այցելել պատմական հուշարձաններ, բացահայտել վայրի բնության գաղտնիքները:
Facebook
Location on Google Maps
YouTube