08.07.25
Տրվեց ԿԿԹԿ ծրագրի մեկնարկը (տեսանյութ)
|
Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի մասնակցությամբ տրվեց Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը։ Դիտել տեսանյութը
|
|
07.07.25
Քվեարկության ընթացիկ արդյունքները
|
Հունիսի 25-ից մեկնարկել է Մասնակցային բյուջետավորում-2025 նախաձեռնության միջոցով www.martuni.am կայքում գրանցված վեց առաջարկների էլեկտրոնային եղանակով քվեարկության փուլը, և այն կավարտվի հուլիսի 10-ին՝ ժամը 23։00-ին։ Նկարում՝ քվեարկության արդյունքները հուլիսի 7-ի՝ ժամը 12։00-ի դրությամբ։
|
|
06.07.25
Լիճքում կայացավ ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում
|
Հուլիսի 5֊ին, Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակյույթի կենտրոնում կայացավ ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Մարտունու համայնքապետարանի ԿՄՍԵ և Իրավաբանական բաժնի աշխատակիցներ։ Բանախոսություններով, հարցուպատասխանով հանդես եկան երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, բանախոսներ: Անչափ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի և ընդունի Սահմանադրությունը ոչ միայն որպես իրավունք ու պարտականություն, այլ արժեհամակարգ. անշու՛շտ, որքան բարձր լինի օրենքի գիտակցումը յուրանքանչյուրիս մեջ, այդքան ժողովրդավար կլինի մեր երկիրը:
|
|
05.07.25
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման հիմնական երաշխիքը։ Այն մեզ հիշեցնում է, որ երկրի ուժը ոչ միայն սահմաններում է, այլ նաև՝ իրավական հիմքերի, քաղաքացիական գիտակցության և ազգային միասնության մեջ։ Մեր համայնքում մենք պարտավոր ենք Սահմանադրության արժեքները դարձնել գործնական իրականություն՝ հարգելով մեկը մյուսին, զարգացնելով քաղաքացիական մասնակցությունը և ուժեղացնելով տեղական ինքնակառավարումը։ Սա մեր պարտքն է ապագա սերունդների առաջ։ Թո՛ղ այս օրը նորովի արժևորի մեզանից յուրաքանչյուրի դերը ...
Մանրամասն |
|
04.07.25
Զոլաքար բնակավայրում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ փողոցի 950 մետր երթևեկելի հատվածում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է ասֆալտապատում։ - Ենթածրագրի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ»,
- Շին ․աշխատանքների գումար՝ 35․175․605 ՀՀ դրամ
- Ֆինանսական ներդրում՝ 50% կառավարություն, 50% համայնք,
- Շինարար՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ
- Տեխ․ հսկող՝ «Քարազարթ» ՍՊԸ
- Կատարվող աշխատանքների ծավալ՝ 810 մ, 3․618 քմ
|
|
03.07.25
Լիճք բնակավայրում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի 13-րդ, Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցների երթևեկելի հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի կառուցում։ - Սուբվենցիոն ծրագրի անվանում՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի 13-րդ, Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցների երթևեկելի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ»,
- Շին ․աշխատանքների գումար՝ 52․218․296 ՀՀ դրամ
- Ֆինանսական ներդրում՝ 50% կառավարություն, 50% համայնք,
- Շինարար՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ
- Տեխ․ հսկող՝ «Քարազարթ» ՍՊԸ
- Կատարվող աշխատանքների ծավալ՝ 1150 մ, 4750 քմ
|
|
03.07.25
Ֆեյսբուքյան հարթակում կանցկացվի նկարչական աշխատանքների քվեարկություն
|
Մարտունու մանկական արվեստի դպրոցը` ընդգրկված լինելով ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնության 2025 թվականի միջոցառումներում, կազմակերպել է «Մաքուր էներգիա՝ մաքուր ապագա» խորագրով բնապահպանական թեմայով նկարների մրցույթ֊ցուցահանդես։ Դպրոցի սաների 47 աշխատանքներից գնահատող հանձնաժողովն առանձնացրել է հինգ ստեղծագործություն` նախապատվություն տալով հեղինակների մտահղացմանը։ Հուլիսի 4-ի երեկոյան նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում և հավանումների թվով կձևավորվի նաև հանրության կարծիքը։ Քվեարկության ավարտից (հուլիսի 17՝ ժամը 17։00) հետո` հաղթող ճանաչված նկարի հեղինակը կմասնակցի Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի կողմից կազմակերպված մրցույթին։ Երկիր մոլորակը ...
Մանրամասն |
|
02.07.25
Կառուցվում են նոր տրանսպորտային կանգառներ
|
Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում՝ Երանոսից մինչև Արծվանիստ՝ կառուցվում են նոր տրանսպորտային կանգառներ։ Այս պահին կատարվում են կանգառների հատակների սալարկման աշխատանքներ։ Ծրագրի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ք. Մարտունու և 16 բնակավայրերի նոր տեղադրվող կանգառների հատակների սալարկման» աշխատանքներ։ Այն իրականացնում է «Գլոբզոն Էնթերփրայսիս» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |