Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Երանոսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 4 դաստիարակի ( 0.56 հաստիքային միավոր), երաժշտության դաստիարակի (0,75 հաստիքային միավոր), մեթոդիստ, ուս․ գծով տնօրենի տեղակալ (0,75 հաստիքային միավոր) թափուր աշխատատեղերը համալրելու համար։ Մրցույթին կարող է մասնակցել դաստիարակի, երաժշտության դաստիարակի, մեթոդիստ, ուս․ գծով տնօրենի տեղակալի թափուր պաշտոներին Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – N 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձեւ 1)
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձեւ 4)
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերի 21–ին ժամը 11:00-ին «Երանոսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Երանոս բնակավայր Վարդաձորի խճուղի թիվ 3 շենքում։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 20-ից մինչև նոյեմբերի 14-ը ներառյալ, ամեն օր ժամը 10:00-ից մինչև 18:00՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Երանոս բնակավայր Վարդաձորի խճուղի թիվ 3 շենք:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ yeranosimankapartez@mail.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 98936777 ։
Տնօրենի ժ/պ՝ Լիանա Ղազարյան։