Հայտարարվում է մրցույթ` ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վարդենիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում դաստիարակի 0.56 դրույքաչափով և մեթոդիստի 0,75 դրույքաչափով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել դաստիարակի թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ին ժամը 1430_ «Վարդենիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Վարդենիկ բնակավայր, 17-րդ փողոց , շենք 5/1։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2023 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2023 թվականի հոկտեմբերի 9–ը ներառյալ, ամեն օր` ժամը 10:00- 18:00-ը` բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք ,Վարդենիկ բնակավայր, 17-րդ փողոց, շենք՝ 5/1։
Էլեկտրոնային փոստի հասցե՝ vardenikimankapartez@mail.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93709830 հեռախոսահամարով ։
Տնօրեն՝ Նինել Հովհաննիսյան