Այսօր: Չորեքշաբթի, 19 Փետրվարի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր աշխատատեղերի մրցույթ «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Հայկ Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
06/02/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
05/03/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի 1,25, ֆիզհրահանգչի 1,25, դաստիարակի 3,36 և հատուկ մանկավարժի 0,5 հաստիքային միավորները համալրելու համար:

Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – No 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։ 

Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝

1)  դիմում (Ձև 1).

2)  կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).

3)  անձը հաստատող փաստաթուղթ.

4)  աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).

5)  ինքնակենսագրություն (Ձև 4).

6)  մեկ լուսանկար` 3x4 չափի.

7)  այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.

8)  Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.

9)  հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի մարտի 6-ին ժամը 1200-ին «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր, Կենտրոն թաղ., 5-րդ փողոց, շենք 13:

 Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի փետրվարի 5-ից մինչև 2025 թվականի մարտի 4–ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30 -17:30-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։

Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր, Կենտրոն թաղ., 5-րդ փողոց, շենք 13:

Էլեկտրոնային փոստի հասցե՝ arminenersisyan93@mail.ru

Տեղեկությունների համար զանգահարել +374 98247775

Տնօրեն՝ Արմենուհի Ներսիսյան

Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner