2022թ. հոկտեմբերի 5-ին ժամը 12։00-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վաղաշեն բնակավայրի վարչական շենքում (հասցե՝ գ.Վաղաշեն, փ.2 շինություն 3) տեղի կունենան «Ոռոգման համակարգերում ավելցուկային ջրերի անհարկի կորուստների կանխմանն ուղղված միջոցառումների ծրագրի» շրջանակներում իրականացվող «Վաղաշեն ջրամբարում հակաֆիլտրացիոն միջոցառումների իրականացման, դոտացիոն ջրագծի կառուցման» նախագծային աշխատանքների, ԲՍԿՊ և ՎՔՇ հարցերի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Նախագծային փաստաթղթերին և բնապահպանական նախնական գնահատման հայտին կարելի է ծանոթանալ «ՀԳՇՆ» ՍՊԸ-ում (հասցե՝ Երևան, Կիևյան 16. էլ.փոստ՝ hgsnvh@gmail.com. հեռ.` 010274306):