2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել 64317.0 հազար դրամ և հաշվանցել.
1.1. 7800.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին` Մարտունի համայնքի Երանոս բնակավայրում սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից սկսված մանկապարտեզի շենքի վերանորոգման աշխատանքները շարունակելու և հետագա վճարումներ կատարելու նպատակով. 1.2. 38458.0 հազար դրամ «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրում սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից իրականացվող մանկապարտեզի շենքի կառուցման և հետագա վճարումներ կատարելու նպատակով. 1.3. 13824.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Արտադպրոցական դաստիարակություն» նախահաշվի 5113 հոդվածին` սուբվենցիոն ծրագրով 2021 թվականից սկսված «Մարտունու մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները շարունակելու և հետագա վճարումներ կատարելու նպատակով. 1.4. 4235.0 հազար դրամ Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրում «44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի հիշատակին» կառուցված հուշարձանի համար վճարումներ կատարելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.09 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|