Այսօր: Շաբաթ, 19 Հուլիսի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.07.25 Կարեն Զախարյանը բռնցքամարտի ԵԱ արծաթե մեդալակիր (տեսանյութ)
Կարեն Զախարյանն արծաթե մեդալ է նվաճել Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում․  Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի մարզադպրոցի սան, բռնցքամարտիկ Կարեն Զախարյանը Սերբիայում կայացած բռնցքամարտի Եվրոպայի ավագ տարիքի պատանիների առաջնությունում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել արծաթե մեդալով:
Պատանի բռնցքամարտիկին հայրենի Մարտունիում դիմավորել են հանդիսավոր կերպով և տոնական արարողությամբ։  Կարեն Զախարյանը գերազանց է հանդես եկել մրցաշարում՝ մինչ եզրափակիչ հասնելը հաղթելով Մակեդոնիան, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայացնող մարզիկներին:  Սակայն հայ մարզիկը, ոտքի վնասվածքի պատճառով, չի կարողացել մասնակցել եզրափակիչ մենամարտին։      Դիտել տեսանյութը
18.07.25 Ամփոփվեցին նկարչական աշխատանքների քվեարկության արդյունքները
Նկարչական աշխատանքների առցանց քվեարկությունն ավարտված է․ հայտնի է ԵՄ Կայուն էներգիայի շաբաթվա շրջանակներում Մարտունու մանկական արվեստի դպրոցում կազմակերպված մրցույթ-ցուցահանդեսի ամենաշատ հավանումներ վաստակած թեմատիկ նկարի հեղինակը։  Երկու շաբաթ ընթացող առցանց քվեարկության ամփոփիչ արդյունքները՝ հավանումների թվով․ Մհերյան Նարե -193 Նազարյան Կարինա -162 Պողոսյան Անի -387 Հարոյան Մարի -627 Հրաչյան Արմեն -252   «Մաքուր էներգիա՝ մաքուր ապագա» խորագրով մրցույթ-ցուցահանդեսի հաղթող հեղինակ է ճանաչվում Մարի Հարոյանը (16 տ․), որին շնորհավորում ենք և մաղթում ստեղծագործական նոր բարձունքներ։  Շնորհակալություն ցուցահանդեսին մասնակցած բոլոր ... Մանրամասն
17.07.25 Բարձր վարձատրությամբ աշխատանքի հրավեր
«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն հայտարարում է բարձր վարձատրությամբ (շուրջ 350,000 դրամ) առկա թափուր աշխատատեղերի մասին․  ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ - Փնտրում ենք բանվորների՝ աշխատավարձը՝ շուրջ 350,000 դրամ (ներառյալ հարկերը)«Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում բանվորների՝ ներգրավվելու թափոնների կառավարման գործընթացի տարբեր օպերատիվ աշխատանքներում։ Աշխատանքի վայր՝ Կոտայքի մարզ, ք. Հրազդան Ձեր հիմնական պարտականությունները կլինեն․ Աջակցել տարածքներում կազմակերպվող տեխնիկական և բեռնափոխադրական աշխատանքներին Կատարել հավաքման, տեղաշարժման, մաքրման և հարթեցման աշխատանքներ Աղբահանության մեքենայի վարորդի ուղեկցությամբ մեկնել՝ գործատուի կողմից նախապես ... Մանրամասն
16.07.25 Հանձնաժողովը հաղթող ճանաչեց երկու առաջարկ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ մեր համայնքում անցկացվող մասնակցային բյուջետավորման գործընթացը համակարգող հանձնաժողովի կողմից քվեարկության հաղթող են ճանաչվել հետևյալ երկու առաջարկները՝                                                                                                                                   • Ն. Գետաշեն բնակավայրի ... Մանրամասն
15.07.25 «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» բանախոսություն
Այսօր՝ հուլիսի 15-ին, Երևանի Հովհաննես Թումանյան թանգարանի տնօրեն Լուսինե Ղարախանյանը Թումանյանական թեմատիկայով հյուրընկալվել է Մարտունի քաղաքի երաժշտական դպրոցում։  Բանախոսությունը լսելու են եկել Մարտունի համայնքի թանգարանների, գրադարանների, մշակույթի օջախների աշխատակիցներ և թումանյանասերներ։ Միջոցառմանը ներկա էին նաև Մարտունու համայնքապետարանի Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի աշխատակիցներ։  Բանախոսը ներկայացրել է Թումանյան թանգարանի կողմից ստեղծված Ոսկե դարան բջջային հավելվածը, նորարարական տեխնոլոգիաներով մշակված մեծ լոռեցու կերպարով անիմացիաներից հատվածներ, ապա բանախոսել «Թումանյանի ընտանիքը. անանց արժեքներ» թեմայով։ Թանգարանի տնօրենը պատասխանել ... Մանրամասն
14.07.25 Գործարկվել է «Ճանապարհների տեղեկատու» (Arm Roads Info) լրամշակված բջջային հավելվածը
Այժմ քաղաքացիները կարող են հավելվածի միջոցով ֆիքսել ու ուղարկել ճանապարհների սպասարկման կամ թերությունների մասին ինֆորմացիա, ստանալ տեղեկություն դրանց վերացման վերաբերյալ և հետևել ընթացքին: 
Բջջային հավելվածն անվճար է, հասանելի PlayMarket-ում և AppStore-ում։ 
Աշխատում է ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների համար։ Տեղորոշում, լուսանկար, մեկնաբանություն, էլ. հասցե, և դուք արդեն աջակցում եք ճանապարհային ցանցի բարելավմանը։ Հաղորդված ամբողջ ինֆորմացիան հասանելի է «Հաղորդված թերություններ» բաժնում։ 
Հավելվածում ներառված է եռալեզու ուղեցույց, որը կօգնի այն օգտագործելիս։  Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամ
13.07.25 Ընթանում են ներկման աշխատանքներ

Մարտունի համայնքի տարբեր բնակավայրերում կատարվում են գազամատակարարման խողովակաշարերի ներկման աշխատանքներ։

12.07.25 ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրության հարցաշար
Ի կատարումն Հայաստանի Հանրապետությունում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների զարգացման 2024-2030 թվականների ՀՀ կառավարության ռազմավարության գործողությունների պլանի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մշակվել է ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վերաբերյալ հանրային կարծիքի պարբերաբար ուսումնասիրության և տվյալների հավաքագրման հարցաշար, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ֆիզիկական կուլտուրայի նկատմամբ բնակչության դիրքորոշումը: Ստորև ներկայացվում է հարցաշարի վերաբերյալ տեղեկատվությունը և հղումը 👇 https://forms.gle/Kru3Dui7AJELRZCz5 բնակչությանն իրազեկելու և հարցաշարի լրացման գործընթացին հնարավորինս մեծ թվով մասնակիցներ ապահովելու համար:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner