01.04.25
Ծովասարի մանկապարտեզում սկսվել է երեխաների հերթագրումը
|
Ծովասար բնակավայրի հարգելի´ բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ առաջիկայում ձեր փոքրիկների առջև իր դռներները կբացի Ծովասարի մանկապարտեզը: Երեխաներին պարտեզում ընդգրկելու համար հերթագրումն արդեն սկսվել է: Գրանցման հղումը`
|
|
31.03.25
Սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր
|
Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր: Մինչ այս շահառուները անվճար բժշկական օգնության ու սպասարկման շրջանակներում տրամադրվող դեղերը ստանում էին իրենց պոլիկլինիկաներից կամ ամբուլատորիաներից, որոնք առողջության առաջնային պահպանման օղակը ձեռք է բերել գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան հայտարարված մրցույթների արդյունքում: Այս փոփոխությամբ` քաղաքացին կկարողանա դեղատնից ձեռք բերել դեղի` իր համար նախընտրելի առևտրային անունով դեղը` նույն ազդող նյութով: Դրանից հետո սահմանված առավելագույն գումարի չափով նախարարությունը կփոխհատուցի: Հաշվի առնելով, որ ծրագիրը պիլոտային ...
Մանրամասն |
|
28.03.25
Շինարարական մրցույթի հրավեր
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ՝ Ծակքար բնակավայրի մշակույթի կենտրոնի մասնակի վերանորոգման աշխատանքների համար։ Ծրագրի արժեքը կազմում է 43 միլիոն 743 հազար 826 դրամ։ Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի ապրիլի 2-ը։ Մանրամասները՝ http://gegharkunik.mtad.am/files/docs/83320.pdf
|
|
26.03.25
Մարտունի համայնքը կորցրեց Հայրենական պատերազմի վերջին վետերանին
|
Ապրելով երկրային մեկ ամբողջ դար, իր մահկանացուն կնքեց Հայրենական մեծ պատերազմի վերջին մարտունեցի ականատեսն ու մասնակիցը` Լիճք բնակավայրի բնակիչ Հրաչիկ Աղաջանի Պապեյանը։ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, համայնքապետարանի աշխատակազմը, ցավակցում և իրենց զորակցությունն են հայտնում հարգարժան Հ․ Պապեյանի ընտանիքի անդամներին և մերձավորներին։ Հավերժ փառք...
|
|
25.03.25
Երանոսի մանկապարտեզում արդեն սկսվել է երեխաների հերթագրումը
|
Երանոս բնակավայրի հարգելի´ բնակիչներ,
|
|
24.03.25
Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման մասին
|
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր․ «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը: Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։ 2025 թվականին Կառավարությունը, ...
Մանրամասն |
|
21.03.25
Հունիսին կանցկացվի «UNIVERSE ART» նկարչության և դեկորատիվ կիրառական արվեստի մրցույթ-փառատոն
|
Հայտնում ենք, որ 2025 թվականի հունիսին կկայանա «UNIVERSE ART» (Յունիվերս արտ) միջազգային մրցույթ փառատոնը, որն իր մեջ ներառում է նկարչության և դեկորատիվ-կիրառական արվեստ անվանակարգերը: Մրցույթ-փառատոնի նպատակն է արվեստի բնագավառում օժտված երեխաների բացահայտումը, մասնագիտական մոտիվացումն ու զարգացումը։ Մրցույթ-փառատոնը ներկայացնում են ՀՀ մշակույթի վաստակավոր նկարիչ, «Տոտալ Արտ» ՀՄԿ նախագահ Աննա Հարությունյանը և ՀՀ վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը: Կից ներկայացնում ենք առավել մանրամասն տեղեկատվություն մրցույթ-փառատոնի անցկացման կարգի վերաբերյալ։ Հղում՝ https://shorturl.at/FBlDU
|
|
18.03.25
«Տարվա լավագույն դհոլահարների խումբ» անվանակարգին արժանացավ Մարտունու Art Drums դհոլահարների համույթը (տեսանյութ)
|
Մարտի 15-ին Երևան քաղաքում տեղի ունեցավ OSCAR Armenia 2-րդ մրցանակաբաշխությունը, որին մասնակցում էին ավելի քան 60 տարբեր խմբեր Հայաստանից, Վրաստանից և Ռուսաստանի դաշնությունից։ Դրանց թվում էր նաև Մարտունի համայնքի Art Drums դհոլահարների համույթը, որը ժյուրիի գնահատականով արժանացավ «Տարվա լավագույն դհոլահարների խումբ» անվանակարգին։ Գեղարվեստական ղեկավար Արթուր Հայրապետյանը նշեց, որ ապրիլի 3-ին Իտալիայի Միլան քաղաքում Art Drums-ը կներկայանա երաժշտական միջազգային մրցույթ-փառատոնին, որին կմասնակցեն խմբեր 18 պետություններից։ Շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին ու հաջողություններ մաղթում։ Դիտել տեսանյութը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |