2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (այսուհետ՝ համայնք) 2025 թվականի համար տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը` համաձայն հավելված №1-ի։
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2025 թվականի համար տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը` համաձայն հավելված №2-ի։
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հարյուր տոկոսով ազատել՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին. 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հիսուն տոկոսով ազատել՝
1) միակողմանի ծնողազուրկ երեխաներին. 2) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին. 3) հաշմանդամություն ունեցող երեխաներին. 4) միևնույն ուսումնական հաստատություն նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ հաճախելու դեպքում. 5) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակվող երեխաներին։
- Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու կիրառման իրավունքը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում վերապահել համայնքի ղեկավարին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(49.94 Կբ)
|
|
(36.90 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|