2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԳԵՂՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ՝ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 195.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 05-027-2076-0001), 60.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԱՐՈՏԱՎԱՅՐԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 05-027-2076-0001) ԵՎ 3.0 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ԽՈՏՀԱՐՔԸ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 05-027-2094-0001) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը․
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող («Ծաղկաշեն» կոչվող տարածք) գյուղատնտեսական նպատակային նշանակության 195.0 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 05-027-2076-0001), 60.0 հա մակերեսով արոտավայրը (ծածկագիր՝ 05-027-2076-0001) և 3.0 հա մակերեսով խոտհարքը (ծածկագիր՝ 05-027-2094-0001) երեք տարի ժամկետով տրամադրել վարձակալության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.41 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|