Այսօր: Երեքշաբթի, 8 Ապրիլի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 276
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
07.04.25 Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորական ուղերձը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ
Սիրելի՛ մայրեր և կանայք, Ապրիլի 7-ը մեր ազգային տոնացույցում առանձնահատուկ օր է՝ նվիրված Մայրությանը և բնությունից շնորհված գեղեցկությանը։  Այս օրը ևս մեկ հնարավորություն է՝ երախտագիտությամբ խոնարհվելու յուրաքանչյուր մոր առջև, ով սիրով, հոգատարությամբ ու անսահման նվիրումով շեն է պահում հայ ընտանիքը, դաստիարակում սերունդներ և ջերմություն է սփռում ամենուր։  Մարտունու համայնքապետարանի անունից սրտանց շնորհավորում եմ ձեզ՝ այս գեղեցիկ տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ ձեր կյանքը լցված լինի լույսով, սիրով և գարնան բույրով։ Թող ձեր ժպիտը երբեք չպակասի, իսկ ձեր սիրտը բաբախի երջանկության, խաղաղության ու ներդաշնակության ռիթմերով։  Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ անում եք ընտանիքների ... Մանրամասն
07.04.25 ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանն աշխատանքային այց է իրականացրել ՀՀ Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզում երիտասարդների ձայնը լսելի դարձնելու նպատակով ապրիլի 4-ին Մարտունի խոշորացված համայնքի երիտասարդների ներգրավմամբ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է միջոցառում՝ Մարտունու տարածաշրջանային և բժշկական պետական քոլեջների ուսանողների և այլ դպրոցների սաների հետ:   Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների հետ կապված մի շարք կարևոր թեմաների: Անցկացվել են նաև պանելային քննարկումներ, որոնք վարել են քոլեջների ուսանողները՝ հարցեր ուղղելով Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող, Խորհրդարանում Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչ, ... Մանրամասն
06.04.25 Վերին Գետաշեն և Մադինա բնակավայրերում կանցկացվեն հանրային լսումներ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ,  տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 14-ին`ժամը 11։00-ին, Վերին Գետաշենի մշակույթի կենտրոնի շենքում, իսկ ժամը 12։30-ին` Մադինա բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ 2026 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։  Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։  Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը։
05.04.25 Երանոսում կանցկացվեն քաղպաշտպանությանը վերաբերող միջոցառումներ

Հարգելի՛ քաղաքացիներ, ապրիլի 11-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Երանոս բնակավայրում նախատեսվում է անցկացնել «Տարածաշրջանին բնորոշ արտակարգ իրավիճակները, կանխարգելումը և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերը» թեմայով զրույց-քննարկում, ինչպես նաև «ազդարարում, տարհանում և պատսպարում» թեմայով գործնական վարժանք: Միջոցառման մեկնարկը՝ ժամը 12։00-ից։  ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչություն

05.04.25 Գեղհովիտ և Ներքին Գետաշեն բնակավայրերում կանցկացվեն հանրային լսումներ

Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 11-ին`ժամը 10։30-ին, Գեղհովիտ բնակավայրի վարչական շենքում, իսկ ժամը 12։00-ին` Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնի շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ 2026 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։  Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։ Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը։

04.04.25 Վարդենիկում բացվեց մարզասրահ (տեսանյութ)

Մարտունու համայնքապետարանի, վարդենիկցիների և բարերարների աջակցությամբ ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ բնակավայրում բացվեց մարզասրահ։  Տեղի երիտասարդների ջանքերով մշակույթի տան սենյակներից մեկը հիմնանորոգվել է և խթանելու է գյուղում ֆիզիկական կրթությունն ու առողջ ապրելակերպի մշակույթը։   Դիտել տեսանյութը

04.04.25 Աստղաձոր և Վաղաշեն բնակավայրերում անցկացվելիք հանրային լսումների վերաբերյալ
Մարտունի համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 10-ին`ժամը 11։00-ին, Աստղաձոր բնակավայրի վարչական շենքում, իսկ ժամը 12։30-ին` Վաղաշեն բնակավայրի վարչական շենքում տեղի կունենան հանրային լսումներ՝ 2026 թվականի սուբվենցիոն հայտերում ընդգրկվող ծրագրերի վերաբերյալ։  Սուբվենիցոն ծրագրերն ուղղված են համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը։  Ակնկալում ենք բնակիչների ակտիվ մասնակցությունը։
03.04.25 ՀՀ Կառավարության կողմից նոր հատկացումներ Գեղարքունիքի մարզին
ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 3-ի հերթական նիստում որոշում կայացվեց 1 միլիոն 328,7 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի «Վաղաշենի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նորոգման աշխատանքների ընթացքն ապահովելու համար։  ՀՀ կառավարության նույն որոշմամբ ֆինանսական միջոցներ հատկացվեց ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ հանրապետության մարզերի մի շարք դպրոցների շենքային պայմանների բարեկարգման և դրա նախապատրաստական աշխատանքների համար։  Գեղարքունիքի մարզից նշված դպրոցների ցանկում ընդգրկված են Սարուխանի թիվ 2, Նորատուսի թիվ 1, Կարմիրգյուղի թիվ 2, Վարդաձորի, Ձորագյուղի, Ծովագյուղի, Ծակքարի և Ակունքի միջնակարգ դպրոցները, որոնց դեպքում հատկացված միջոցները կծախսվեն նորոգման համար անհրաժեշտ տեխնիկական ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner