|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, +(374) 60 743401, info@martuni.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 դեկտեմբերի 2024 թվականի N 187-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ, ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18-րդ կետի, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-12-րդ և 16-րդ հոդվածների պահանջներով, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում (այսուհետ՝ համայնք) 2025 թվականի համար տեղական տուրքերը և դրանց դրույքաչափերը` համաձայն հավելված №1-ի։
- Սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում 2025 թվականի համար տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը` համաձայն հավելված №2-ի։
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հարյուր տոկոսով ազատել՝
1) Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների երեխաներին. 2) երկկողմանի ծնողազուրկ երեխաներին։
- Համայնքային ենթակայության ուսումնական հաստատություններում ուսման և ծնողների կողմից կատարվող վճարներից հիսուն տոկոսով ազատել՝
1) միակողմանի ծնողազուրկ երեխաներին. 2) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող երեխաներին. 3) հաշմանդամություն ունեցող երեխաներին. 4) միևնույն ուսումնական հաստատություն նույն ընտանիքից երկու և ավելի երեխաներ հաճախելու դեպքում. 5) Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և համայնքում բնակվող երեխաներին։
- Սույն որոշման 3-րդ և 4-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվելու կիրառման իրավունքը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում վերապահել համայնքի ղեկավարին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա։
|
Կողմ -16 ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ ՏԱՐՈՆ ԲԱՐՈՅԱՆ ՀԱԿՈԲ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՊԱՊ ԴԱՎԹՅԱՆ ՎԱՀԱԳՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԿՈՐՅՈՒՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԳՈՀԱՐ ՄԱՐԿԱՐՅԱՆ ՍՅՈՒԶԱՆՆԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(107.38 Կբ)
|
|
(227.96 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|