01.08.25
Հանդիպում ԵՄ առաքելության ներկայացուցիչների հետ
|
Օրեր առաջ Մարտունու համայնքապետարանում կայացավ հանդիպում Եվրոպական միության առաքելության ներկայացուցիչների և համայնքապետարանի աշխատակազմի հետ։ Առաքելության ներկայացուցիչները հանդիպման մասնակիցներին ներկայացրին իրենց գործունեության նպատակները և արդյունքները, պատասխանեցին վեջիններիս հարցերին։
|
|
31.07.25
Ձորագյուղում ընդլայնվում է ջրամատակարարման ցանցը (տեսանյութ)
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրում ընթանում են խմելու ջրի մատակարարման ցանցի տարածման աշխատանքներ։ Այն իրականացվում է «Խմելու ջրագծի ներքին ցանցի և «Բոռբոռ» աղբյուրի ակունքում թափառող ջրերի վրա կապտաժների կառուցում» 2024 թվականի սուբվենցիոն ծրագրով։
💧 Շին ․աշխատանքների գումար՝ 133 մլն․ 734 հազար ՀՀ դրամ, 💧 Ֆինանսական ներդրում՝ 75% կառավարություն, 25% համայնք, 💧 Շինարար՝ «Արտ Պլաս» ՍՊԸ, 💧 Տեխ․ հսկող՝ «Ստյոպշին» ՍՊԸ, 💧 Կատարվող աշխատանքների ծավալ՝ ջրագծի երկարություն – 10․315 մետր, 💧 Ծրագրի շահառուներ՝ Ձորագյուղ բնակավայրի 260 տնտեսություն։ Դիտել տեսանյութը
|
|
31.07.25
Ծովասարում նշվեց Վարդավառի նախատոնակը (տեսանյութ)
|
Հուլիսի 26-ին Մարտունի համայնքի Ծովասարի Մշակույթի կենտրոնի հրապարակում վարդավառյան ծեսերի, ազգային երգ ու պարի իսկական տոնախմբություն էր։ Ծովասարի «Ալաշկերտ» ազգագրական երգի-պարի խմբի, Հրազդան համայնքի Մեղրաձորի Ս․ Մուրադյանի անվան մարզամշակութային կենտրոնի պարային խմբերի, «Նուբար» ավանդական երգի-պարի խմբի և ծովասարցիների մասնակցությամբ նշվեց Վարդավառի նախատոնակը։ Ազգային ոգով ու տոնական տրամադրությամբ վարակված՝ պարում, երգում էին բոլորը, իսկ վերջաբանը ավանդական ջրոցին էր։ Դիտել տեսանյութը
|
|
30.07.25
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն այցելեց Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ
|
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ այցելեց Երանոս գյուղի հիմնանորոգված ու նորաբաց մանկապարտեզ։ Նրանց ուղեկցում էին Երանոսի վարչական ղեկավար Սաշա Բավեյանը, Գեղարքունիքի մարզպետի և Մարտունու համայնքապետարանի աշխատակազմերի քաղաքաշինության ոլորտի պատասխանատուներ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս գյուղի մանկապարտեզը հիմնանորոգվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, 2019-2024 թվականների ընթացքում։ Մանկապարտեզի հիմնանորոգման ծրագրի մեկնարկը տրվել է 2019 թվականից և ընթացել մի քանի փուլերով։ 2019-2024 թվականների ընթացքում մանկապարտեզի հիմնանորոգման ու կահավորման նպատակով ծախսված ...
Մանրամասն |
|
29.07.25
Մեր նոր հերոսը՝ բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների փոխչեմպիոն Էլեն Բարսեղյան
|
 Մարտունու մարզասերները, մարզադպրոցի կոլեկտիվն ու ՏԻՄ-ի ղեկավարությունը՝ գլխավորությամբ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի, հանդիսավոր կերպով դիմավորեցին բռնցքամարտի Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների փոխչեմպիոն Էլեն Բարսեղյանին: Վերջին տասնօրյակում բռնցքամարտի ԵԱ-ից հաղթանակած Մարտունի համայնք է վերադառնում երկրորդ գեղհովիտցի մարզիկը։ Կեցցե՛ք։
|
|
28.07.25
Մարտունի համայնքում կայացավ երիտասարդական Martuni Color Festival 2025 երեկույթը (տեսահոլովակ)
|
Մարտունի քաղաքի հրապարակը հուլիսի 26-ին վերածվել էր ժպիտների ու գույների փոթորկի․ Martuni Color Festival 2025֊ի աննախադեպ երեկույթն իսկական տոնակատարություն էր մարտունեցի երիտասարդների համար․ Փրփուր փարթին, հատուկ հրավիրված DJ֊ները, Հնդկաստանից բերված գունագեղ փոշիներով Holi Party-ն ու մանկական ատրակցիոնները մասնակիցների տրամադրությունը հասցրին գագաթնակետին։ Շատերն արդեն երանությամբ են հիշում այս վառ պահերը ու կհիշեն դեռ երկար։ Կազմակերպիչներ՝ Սուսաննա Հակոբյան և Սոս Մկրտչյան։ Դիտել տեսահոլովակը
|
|
28.07.25
Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը
|
Գեղարքունիքի մարզում, դատախազի միջնորդագրի հիման վրա, Մարտունի համայնքին է վերադարձվել 320.000 ԱՄՆ դոլար արժեքով մարզադաշտը, առաջին կիսամյակում վերականգնվել է 17,3 միլիոն դրամի վնաս: Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե: Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս: Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության ...
Մանրամասն |
|
27.07.25
Այսօր Վարդավառի տոնն է
|
Սիրելի՛ մարտունեցիներ և հյուրեր, շնորհավոր բոլորիս Վարդավառը։ Բոլորիդ մաղթում ենք հրաշալի, անմոռանալի, անփորձանք օր ու կիրակի, բարի Վարդավառ
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |