Այսօր: Ուրբաթ, 27 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.12.24 Մշտադիտարկում Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերում
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Աստղաձոր և Զոլաքար գյուղերով անցնող մարզային նշանակության ճանապարհի փլվածքների վերականգնման շինհրապարակում, որտեղ արդեն ավարտվում են շինարարական աշխատանքները ՀՀ կառավարության կողմից հատկացված 22 միլիոն 675 հազար դրամ գումարի շրջանակներում։   Մարտունի- Վարդենիկ մարզային նշանակության ավտոճանապարհի՝ Աստղաձոր և Զոլաքար բնակավայրերով անցնող առանձին տեղերում հողային պաստառի փլուզման հետևանքով քանդվել էին մայթերի որոշակի հատվածներ, ու կանխարգելիչ միջոցառումներ չձեռնարկելու դեպքում կվտանգվեին նաև ավտոճանապարհի ջրահեռացման համակարգը և ճանապարհի երթևեկելի մասի հողային պաստառը։  ... Մանրամասն
25.12.24 Ամանորին նվիրված տոնական միջոցառման հրավեր
Սիրելի՛ մարտունեցիներ, Մարտունի խոշորացված համայնքի տարածքում գտնվող հարգելի՛ հյուրեր, վաղը` դեկտեմբերի 26-ին՝ ժամը 14:00-ին, Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնում կկայանա Ամանորին նվիրված տոնական միջոցառում համայնքի կրթամշակութային հաստատությունների սաների մասնակցությամբ:  Մուտքն ազատ է:  🎄 Սիրով սպասում ենք բոլորիդ:
25.12.24 Գեղհովիտցի երեխաները զարդարեցին Կաղանդի ծառը և մասնակցեցին տոնածառի լույսերի վառման արարողությանը

Դեկտեմբերի 24-ին Գեղհովիտ բնակավայրի մշակույթի կենտրոնի սաները ուրախ երգով զարդարեցին Կաղանդի ծառը։  Նոր տարին, Ամանորը կամ Կաղանդը հայոց տոնածիսական համակարգում եղել և մնում է ամենասիրված տոնը։ Ըստ ժողովրդական սովորության Ամանորին տոնածառ են զարդարում, որը Դրախտի կենաց ծառի խորհուրդն ունի։ Այն զարդարում էին չոր մրգերով, ընկույզով, գունավոր թելերով և թելերից պատրաստվսծ խաղալիքներով։  Ավելի ուշ, գյուղի կենտրոնում տեղադրված տոնածառի շուրջ սկսվեց ուրախ երգն ու պարը, Ձմեռ պապի և երեխաների մասնակցությամբ վառվեցին տոնածառի լույսերը։ 

25.12.24 Մշտադիտարկում Ծովինար բնակավայրում
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղեկցությամբ մշտադիտարկում անցկացրեց Ծովինարի մշակույթի տան հարակից տարածքում կառուցվող զբոսայգու շինհրապարակում, որտեղ շինարարական աշխատանքներն ընթանում են ՀՀ կառավարության կողմից 2024 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։   Ծովինարի զբոսայգու կառուցման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 19 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունու համայնքապետարանը։  Ծրագրով նախատեսված է Ծովինարի մշակույթի տան հարակից հրապարակի սալիկապատում, կանաչապատում, ծառատնկում, ցայտաղբյուրի և լուսավորության համակարգի կառուցում, նստարանների տեղադրում։   Նոյեմբերի ... Մանրամասն
25.12.24 Վառվեցին Վարդենիկ բնակավայրի տոնածառի լույսերը (տեսանյութ)
Վարդենիկի բնական, արծաթափայլ եղևնին ամեն տարի ստանձնում է բնակավայրի գլխավոր տոնածառի դերը, զարդարվում ու հիացնում է ամենքին։   Դեկտեմբերի 25-ին, երգ ու պարով վառվեցին Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի տոնածառի լույսերը՝ խնդություն բերելով գյուղի երեխաներին և մեծերին։  Դիտել տեսանյութը
 
24.12.24 Երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Եվրոպայում Կոնգրեսի աշխատանքներին միամյա մասնակցության հրավեր (կեցությամբ)
Սիրելի երիտասարդնե՛ր,  տեղեկացնում ենք, որ Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսը (Կոնգրես), 2014 թվականից իրականացվող «Երիտասարդացնելով քաղաքականությունը» նախաձեռնության շրջանակներում, դիմել է Կոնգրեսի 2025թ. երկու նստաշրջաններին ԵԽ անդամ երկրներից երիտասարդ պատվիրակներ ներգրավելու համար: Վերոնշյալ նախաձեռնությունը հնարավորություն է ընձեռում ԵԽ աշխատանքով և տեղական իշխանությունների դերով հետաքրքրված երիտասարդ ակտիվիստներին, ուսանողներին՝ Կոնգրեսի երիտասարդ պատվիրակի կարգավիճակով մասնակցելու Կոնգրեսի աշխատանքներին, տեսակետ հայտնել, փաստաթղթեր մշակել և օրակարգային հարցերի շուրջ մտքեր փոխանակել Կոնգրեսի անդամների հետ։ Առցանց լրացվող և փոխանցվող ... Մանրամասն
24.12.24 Վառվեցին Լիճք բնակավայրի գլխավոր տոնածառի լույսերը
Դեկտեմբերի 23-ին Լիճք բնակավայրում մեծ հանդիսությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը՝ նշանավորելով Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների մեկնարկը։ Շատ սպասված այս իրադարձությունը հավաքել էր մեծ թվով բնակիչների։ Օրը իսկական տոնի վերածեցին Լիճքի մշակույթի կենտրոնում գործող դհոլի խմբակի սաները, և լիճքեցի տաղանդավոր երեխաները։ Մարտունու համայնքապետարանի ԿԳՄՍԵ բաժնի ղեկավար Դավիթ Դավթյանը շնորհավորեց ներկաներին և ողջունեց Լիճքում մշակութային ոլորտի առաջընթացը։ Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրական Սիրականյանը շնորհավորելով բոլորի գալիք տոները, միաժամանակ շնորհակալություն հայտնեց Լիճքի մշակույթի կենտրոնի տնօրեն Մերի Մկրտչյանին, գեղմասվար Աննա Գասպարյանին և բոլոր նրանց, ովքեր ... Մանրամասն
23.12.24 Հարկային պարտավորությունների վերաբերյալ հիշեցում (տեսահոլովակ)
Հարգելի՛ քաղաքացիներ, հիշեցնում ենք, որ ընթացիկ տարվա անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների հարկի հարկային պարտավորությունների կատարման վերջնաժամկետն է դեկտեմբերի 1֊ը ներառյալ, որից հետո կհաշվարկվեն նաև տույժեր՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0,04%֊ի չափով։  Հորդորում ենք սեղմ ժամկետում կատարել վերոհիշյալ պարտավորությունները` տույժերից խուսափելու համար։  Դիտել տեսահոլովակը
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner