|
29.10.25
Մարտունի համայնքում Մասնակցային բյուջետավորման (ՄԲ) գործընթացը շարունակվում է
|
|
Տեղեկացնում ենք, որ Մարտունի համայնքում 2025 թվականին ներդրված ՄԲ նախագծով հաղթող առաջարկներն իրականություն դառնալու ճանապարհին են՝ Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոնի դահլիճն, ունենալով պատրաստի նախագիծ՝ արդեն վերանորոգվում է, Գեղհովիտի բռնցքամարտի դահլիճի վերանորոգումը դեռ նախագծի կազմման փուլում է, որից հետո կանցնի շինարարության մրցույթի հայտարարման փուլ։ՄԲ միջոցով ընձեռված այս յուրօրինակ հնարավորությունը ոգևորիչ է և վստահություն է ներշնչում։ ՄԲ գործընթացը ամենամյա է և հաջորդ տարի մեր համայնքի հատկացրած գումարին կմիանա նաև պետության աջակցությունը։ Գործընթացի լավ կազմակերպման և վերահսկման նպատակով համայնքը հավաքագրում է կամավորների, որոնք կցուցաբերեն ...
Մանրամասն |
|
|
28.10.25
Լիճք բնակավայրում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ
|
Ասֆալտապատվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի շուրջ 680 մետր երկարության Ա8 թաղամասի 10-րդ փողոցը։ Այժմ ընթանում են Ա8 թաղամասի մեկ այլ՝ 2-րդ փողոցի ասֆալտապատման աշխատանքները, որին էլ կհաջորդի Ա3 թաղամասի 14-րդ փողոցի հիմնանորոգումը։ Վերոհիշյալ երեք փողոցների հիմնանորոգման ընդհանուր պայմանագրային գումարը կազմում է շուրջ 118 միլիոն 760 հազար ՀՀ դրամ։  Շինարար - «ՎՄՎ ՔԱՄՓՆԻ» ՍՊԸ  Տեխ․ հսկող - «Քարազարթ» ՍՊԸ  Հեղ․ հսկող - «Արմ Դոր Ստրոյ» ՍՊԸ
|
|
|
27.10.25
Իրազեկում․ Էլեկտրական շչակների փորձարկում
|
|
ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը ս/թ հոկտեմբերի 30-ին ժամը 10։00-19։00-ն Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ,Գեղհովիտ, Ծակքար բնակավայրերում իրականացնելու է առկա էլեկտրական շչակների փորձարկման աշխատանքներ։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել։
|
|
|
26.10.25
Ասֆալտապատվել է Մարտունի համայնքի Մադինա - Լեռնակերտ ճանապարհը և Մադինա բնակավայրի 10-րդ փողոցը (տեսանյութ)
|
|
Ավարտին են մոտենում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մադինա - Լեռնակերտ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Արդեն իսկ կատարվել է շուրջ 1,1 կմ ճանապարհի աֆալտապատում, և այս պահին ընթանում են ճամփեզրերի կառուցման ու կահավորման աշխատանքներ։ Պայմանագրի գումարը՝ 97․327․565 ՀՀ դրամ։ Հիմնանորոգվել է Մադինա բնակավայրի շուրջ 560 մետր երկարության 10-րդ փողոցը, որի ասֆալտապատման աշխատանքների պայմանագրային գումարը կազմում է 31․424․984 ՀՀ դրամ։ 🚵 Զբոսաշրջության տեսանկյունից մեծ կարևորություն ունեցող այս ավտոճանապարհներից առաջինի աֆալտապատումը կապահովի զբոսաշրջիկների մեծ հոսք դեպի Մադինա բնակավայր և Արմաղան լեռ, իսկ երկրորդը՝ դեպի գեղանկարիչ Ներսես Կարապետյանի տուն-թանգարան։ ...
Մանրամասն |
|
|
25.10.25
Հանդիպումներ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ
|
|
Սիրելի՛ դպրոցականներ, երիտասարդներ, հոկտեմբերի 29-ին, Մարտունի համայնքում կրկին սպասվում են հանդիպումներ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ․ 🗓 Ժամանակացույց․ 🗣 ժամը 12։00՝ Վաղաշեն բնակավայրի վարչական շենք, 🗣 ժամը 14։30՝ Ծովինար բնակավայրի վարչական շենք։ ℹ️ Բանախոսը կներկայացնի կիբեռանվտանգության, թրաֆիկինգի և մեդիատիրույթում խաբեություններից պաշտպանված լինելու քայլերը։
|
|
|
24.10.25
Երիտասարդության միջազգային օրը Մարտունի համայնքում (տեսանյութ)
|
Օգոստոսի 16-ին Մարտունի համայնքի երտասարդների մասնակցությամբ տեղի ունեցավ մշակութային մեծ միջոցառում։ Համայնքի կողմից հրավիրված «Սասնա ծռեր» համույթը և տեղի պարային, դհոլահարների և վոկալի խմբերն իրենց ելույթներով հագեցրին ու հիշարժան դարձրին Երիտասարդության միջազգային օրը։  Միջոցառումը նախաձեռնվել էր Մարտունու համայնքապետարանի կողմից և իրականացվել համայնքապետարանի միջոցներով: Դիտել տեսանյութը
|
|
|
23.10.25
Ֆրանսիացի մասնագետների կողմից վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքում
|
|
Գեղարքունիք–Իզեր ապակենտրոնացված համագործակցության շրջանակում Օվեռն-Ռոն-Ալպեր տարածաշրջանի Իզերի Գյուղատնտեսական պալատի փորձագետներ Վալերի Մորիե-Ժենուն և Թոմաս Հուվերը երկու օր շարունակ իրականացրել են վերապատրաստումներ և աշխատարաններ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանների գյուղատնտեսության ոլորտի մասնագետների համար։ Խումբն այցելել է նաև Մարտունի համայնք։ Վերապատրաստումների հիմնական նպատակներն էին՝ Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսական ոլորտի վերլուծություն՝ 1-2 պիլոտային ծրագրերի նույնականացման հեռանկարով Մարզի 5 համայնքների գյուղատնտեսական խորհրդատուների կարողությունների զարգացում Գյուղոլորտի ներկայացուցիչների հետ կապերի ամրապնդում ...
Մանրամասն |
|
|
22.10.25
Նշվեց Մարտունու Ջերմոցային նախագծի առաջին բերքի տոնը (տեսանյութ)
|
|
Շնորհիվ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի ընտանիքի առատաձեռն աջակցության, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և Մարտունու համայնքապետարանի գործընկերության՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում տեղակայված ջերմոցներում աճեցվում է առողջ սնունդ։ Օրերս նշվեց առաջին բերքի տոնը։ Առաջին իսկ օրը հավաքվել է ընդհանուր 57 կգ վարունգ, որը տեղափոխվել է Մարտունու մանկապարտեզներ՝ երեխաների սննդի համար։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկապարտեզների տնօրեններ, ծնողներ և երեխաներ, ովքեր միասին կիսել են բերքահավաքի ուրախությունը և փորձել առաջին բերքը։Մինչ խոր աշուն սպասվում է օրական հավաքել մոտ 10 կգ վարունգ, իսկ հետո՝ լոբի։ ...
Մանրամասն |
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |