15.03.24
#ԳործԿա՛
|
Մարտունի համայնքի թիվ 1 կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ին անհրաժեշտ են սանմաքրման և ավլող բանվորներ՝ բարձր վարձատրությամբ։ Մանրամասների համար դիմել վերոհիշյալ կազմակերպության ղեկավարությանը, հեռախոս՝ 098980983
|
|
13.03.24
Կայացել է շախմատի Գեղարքունիքի մարզային մանկապատանեկան առաջնություն
|
Կայացել է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի 2024 թվականի մարզային առաջնությունըԴպրոցականների շրջանում շախմատ մարզաձևի մասսայական զարգացման, արտադպրոցական և արտադասարանական աշխատանքների բարելավման, պատանի շախմատիստների մարզական կատարելագործման, ինչպես նաև Հայաստանի պատանիների շախմատի առաջնության կիսաեզրափակիչ մրցումներին մարզի մասնակցությունն ապահովելու նպատակով ամեն տարի անցկացվում է Գեղարքունիքի մարզի մինչև 8, 10, 12, 14 և 16 տարեկան պատանիների շախմատի մարզային առաջնություն:Առաջնությունն անցկացվել է երկու փուլով՝ համայնքային և մարզային: Համայնքային փուլի մրցումներն անցկացվել են 2024 թվականի փետրվարի 20-25-ը` Հայաստանի շախմատի ակադեմիայի Գավառի, Սևանի, Ճամբարակի, ...
Մանրամասն |
|
13.03.24
Ծրագրի մշակմանը մասնակցեցին Մարտունի համայնքում բնակվող կանայք
|
«Նպաստել ավելի խաղաղ, ներառական և կայուն հասարակությանը` խաղաղության և անվտանգության ոլորտում կանանց մասնակցությունը, պաշտպանությունը և հզորացումը խթանելու միջոցով » ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի համար պատրաստվել է տեղական գործողությունների ծրագիր՝ ի կատարումն ՄԱԿ 1325 բանաձևի գործողությունների ազգային ծրագրի: Գործողությունների տեղական ծրագրի մշակմանը մասնակցել են Մարտունի համայնքում բնակվող կանայք՝ ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ Արցախից բռնի տեղահանված, ներքին տեղահանված անձինք: Օրերս տեղի է ունեցել ծրագրի ամփոփիչ հանդիպումը: Ծրագրի իրականացմանն աջակցում է Կանադայի տեղական նախաձեռնությունների հիմնադրամը:
|
|
12.03.24
Ժայռապատկեր և դամբարանադաշտ Վարդաձոր բնակավայրում
|
Տեղեկացվում է հանրությանը, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2024 թվականի փետրվարի 15-ի նիստի եզրակացությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդաձոր գյուղի Դամբարանադաշտ (մ.թ.ա. II-I հազ.) և Ժայռապատկեր (Ք.ա. II-I հազ․ (ժամանակաշրջանը ունի ճշտման կարիք)) օբյեկտներն ընդգրկվել են ՀՀ նորահայտ հուշարձանների ցուցակում՝ ստանալով հանրապետական նշանակության հուշարձանների կարգավիճակ: «Դամբարանադաշտը» գտնվում է Վարդաձոր գյուղից 1,57կմ հյուսիս-արեւելք:«Ժայռապատկերը» գտնվում է Սպիտակասարի ստորոտում: Բնակիչներին տեղեկացնում ենք, որ նշված հուշարձանները այսուհետ համարվում են հատուկ պահպանվող օբյեկտներ և դրանց տարածքում աշխատանքներ կատարելը ...
Մանրամասն |
|
11.03.24
Մարտի ութը Աստղաձորի մշակույթի կենտրոնում
|
Մարտի ութին Աստղաձորի մշակույթի կենտրոնը, համագործակցելով գյուղի միջնակարգ դպրոցի և Ծովինարի մշակույթի կենտրոնի հետ, մեծ շուքով նշեց Կանանց միջազգային տոնը։ Հնչեցին մայրիկներին նվիրված բանաստեղծություններ, ներկայացվեցին պարային կատարումներ։ Միջոցառմանը ներկա էին Մարտունու համայնքապետարանի ԿԳՄՍ և երիտասարդության հարցերով բաժնի աշխատակիցներ, ինչպես նաև Մարտունու, Երանոսի, Ծովինարի մշակույթի կենտրոնների տնօրենները, աշխատակիցներ և հյուրեր։
|
|
08.03.24
Մարտունի համայնքի ղեկավարի շնորհավորանքը Կանանց տոնի կապակցությամբ
|
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Կանանց տոնի կապակցությամբ-Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, գարնանային այս գեղեցիկ տոնն այսօր, առանց բացառության, թակում է բոլորիս տան դռները, քանզի չկա որեւէ ընտանիք` առանց ձեր գուրգուրանքի, քնքշանքի, սիրո եւ հոգատարության։Ձեր սրտերի ու ջղերի միջով է անցնում ու տրոփում մեր հայրենիքի զարկերակը, կյանք առնում մեր առօրյան ու ապագան։Ձեզանով ենք հաղթահարել ու հաղթահարում մեզ պարտադրված պատերազմական արհավիրքները, մեզ բաժին ընկած տառապանքների բեռը, նորոգում հայրենի աշխարհը, լցվում անհուն հավատով, տոկուն կամքով, շեն ու խաղաղ հայրենիք կերտելու մղումով։ Դուք միշտ ձեր այրերի, հայրերի ու զավակների կողքին եք` հայրենիքի համար մղված գոյամարտերում, ...
Մանրամասն |
|
07.03.24
Հանդիպում պետական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ
|
Մարտի 5-ին Մարտունու համայնքապետարանում կայացավ հանդիպում համայնքում գործող պետական, հասարակական, բարեգործական կազմակերպությունների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի և Մարտունու համայնքապետարանի նախաձեռնությամբ։ Հանդիպման սկզբում կայացավ ասոցիացիայի և համայնքապետարանի միջև համաձայնության հուշագրի պաշտոնական կնքումը, ըստ որի կողմերը նախատեսում են ջանքերի և ռեսուրսների համատեղման սկզբունքով Մարտունի համայնքում հիմնել Սոցիալական աշխատանքի կենտրոն և կազմակերպել վերջինիս գործունեությունը՝ «Տուժած բնակչության կենսական ապահովման և դիմակայության ամրապնդմանն ուղղված աջակցություն դեպքի վարման և հոգեբանական առաջին օգնության միջոցով» ծրագրի շրջանակներում:Հուշագրի ...
Մանրամասն |
|
06.03.24
Ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ
|
ՀՀ ՏԿԵՆ-ը հայտարարել է Մ-10, Սևան-Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման մրցույթ (ծածկագիր՝ ՏԿԵՆ-ԲՄԱՇՁԲ-2024/7Շ)։ Հայտերն ընդունվում են մինչև ապրիլի 5-ը՝ ժամը 12.00։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |