Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Վարդենիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում ֆիզհրահանգիչի 1,25 դրույքաչափով , դաստիարակի 3,92 դրույքաչափով (յուրաքանչյուր հաղթող մասնակցին՝ 0․56 հաստիքային միավոր) թափուր աշխատատեղերը համալրելու համար։
Մրցույթին կարող է մասնակցել ֆիզհրահանգիչի և դաստիարակի թափուր պաշտոներին Կրթության եւ գիտության նախարարի 2024 թվականի N 20-Ն մարտի 27-ի հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։
Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման եւ հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – N 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձեւ 1)
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձեւ 4)
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի օգոստոսի 4 - ին ժամը 11:00 ին «Վարդենիկի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում. հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Վարդենիկ բնակավայր, Բանավան 1։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հուլիսի 7-ից մինչեւ 2025 թվականի օգոստոսի 1- ը ներառյալ,ամեն օր ժամը 8։30- 17։30-ը, բացի շաբաթ, կիրակի եւ այլ ոչ աշխատանքային օրերից։
Հասցե՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք,Վարդենիկ բնակավայր Բանավան 1։
Էլեկտրոնային փոստի հասցե՝ vardenikimankapartez@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել +(374) 93709830
Տնօրեն՝ Նինել Հովհաննիսյան