Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի 0.75, դաստիարակի 2.24, ֆիզհրահանգչի 0.75, մեթոդիստի, ուսումնական գծով տեղակալի 0.75 և հատուկ մանկավարժի 0․5 դրույքաչափերով թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել դաստիարակի թափուր պաշտոնի Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի N 20-Ն մարտի 27-ի հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – No 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1)
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ)
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային
գրքույկ (առկայության դեպքում)
5) ինքնակենսագրություն (Ձև 4)
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի
Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող
փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները
ներկայացնում են նաեւ զինվորական գրքույկ կամ զինվորական
կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող
փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում ) ։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի հուլիսի 24-ին ժամը 1100 ին «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում: հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայր, 12-րդ փողոց, շենք 48:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հունիսի 24-ից մինչև 2025 թվականի հուլիսի 21-ը ներառյալ, ամեն օր ժամը 900 -1800 բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայր, 12-րդ փողոց, շենք 48:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ alvina68g@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել +374 93472130
Տնօրեն՝ Ալվինա Գրիգորյան։