Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Աստղաձորի-Մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի 1 հաստիքային միավորը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Մրցույթը անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – No 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 30-ին ժամը 1430 ին «Աստղաձորի Մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում․ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայր, 6 փ. 30,52:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 28-ից մինչև 2025 թվականի ապրիլի 25-ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30 -17:30-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայր, 6 փ. 30,52
Էլեկտրոնային փոստի հասցե՝ astxacorimankapartez@mail.ru:
Տեղեկությունների համար զանգահարել +374 93656737։
Տնօրեն՝ Անուշ Ղազարյան։