ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթներ՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու թիվ 3 մանկապարտեզ», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Լիճքի մանկապարտեզ», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենների թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
19.03.2025
Տիպ` Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների գործադիր մարմնի ղեկավարների թափուր պաշտոններ
Հայտատու` Մարտունու համայնքապետարան
ՀՀ ՏԿԵ նախարարի 26․03․2020 թվականի թիվ 02-Ն Հրաման
Մարտունու համայնքապետարանը հայտարարում է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու թիվ 3 մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Մարտունի քաղաք, փողոց Պռոշյան 39/1),Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Լիճքի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Լիճք բնակավայր, Ա-2 թաղամաս, 12 փողոց 24/10), Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Զոլաքար բնակավայր, 2-րդ փողոց, 1-ին փակուղի, 2-րդ շենք) համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (ՀՈԱԿ) տնօրենների թափուր պաշտոններն զբաղեցնելու համար մրցույթներ (այսուհետ՝ Մրցույթ):
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենը՝ իրականացնում է «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի մարտի 27-ի թիվ 20-Ն հրամանով և կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված գործառույթները:
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մարտունու թիվ 3 մանկապարտեզ», Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Լիճքի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենների ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 208 000 (երկու հարյուր ութ հազար) ՀՀ դրամ ,Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ տնօրենի ամսական պաշտոնային դրույքաչափը կազմում է 213 000 (երկու հարյուր տասներեք հազար) ՀՀ դրամ։ Մրցույթներին մասնակցելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացիները, որոնք՝
1) ունեն բարձրագույն կրթություն.
2) բավարարում են «Նախադպրոցական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածով սահմանված պահանջներին։
Տնօրենների ընտրության լրացուցիչ պայմաններն են՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթներին մասնակցելու իրավունք չունեն այն անձինք`
1) ովքեր դատապարտվել են հանցագործության կատարման համար, և նրանց դատվածությունը մարված կամ վերացված չէ.
2) որոնց օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ովքեր զրկվել են որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից.
3) ովքեր նախընթաց երեք տարիների ընթացքում եղել են սնանկանալու պատճառով լուծարված և իրենց պարտատերերի օրինական պահանջները չբավարարած կազմակերպության ղեկավար․
4) 65 տարին լրացած քաղաքացիները.
5) ովքեր ներկայացրել են փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են:
Մրցույթները կկայանան 2025թ. ապրիլի 22-ին՝ ժամը 11:00-ին, Մարտունու համայնքապետարանի վարչական շենքում (հասցե՝ ք․ Մարտունի, Շահումյան 2):
Մրցույթներին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝
1) դիմում.
2) մեկ լուսանկար` 3x4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5) անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, արական սեռի անձինք` նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի՝ բնօրինակները և պատճենները.
6) տեղեկանք` մշտական բնակության վայրից.
7) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթներին մասնակցելու համար դիմած քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են անձամբ` անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Ներկայացվող փաստաթղթերի պատճենների հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև դրանց բնօրինակները: Ներկայացված փաստաթղթերի պատճենները ետ չեն վերադարձվում:
Դիմումներն ընդունվում են Մարտունու hամայնքապետարանի կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժին, ամեն օր, ժամը 09:00-ից մինչև 18:00-ն` բացի շաբաթ, կիրակի օրերից (հասցեն ք. Մարտունի, Շահումյան 2, հեռ.՝ 077779127)։
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2025թ. ապրիլի 7-ին ժամը 18:00-ն:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթն անցկացվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենի մրցույթը անցկացվում է մեկ փուլով՝ հարցազրույցի միջոցով։
Մրցույթի համար դիմած անձը մրցույթին մասնակցելու համար ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և այլ տեղեկությունների համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ (ք.Մարտունի, Շահումյան 2, հեռ.՝ 077779127):
Մարտունու համայնքապետարան
Հասցե` ք․Մարտունի , Շահումյան փ 2
Հեռ..` 077779127
Վեբ կայք` www.martuni.am
Էլ. փոստ` info@martuni.am