Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում երաժշտության դաստիարակի 1,25, ֆիզհրահանգչի 1,25, դաստիարակի 3,36 և հատուկ մանկավարժի 0,5 հաստիքային միավորները համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի մարտի 27-ի N 20-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – No 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 21-ին ժամը 1400 ին «Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում՛․ հասցեն՝ Հայաստանի Հանրապետություն Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր, Կենտրոն թաղ., 5-րդ փողոց, շենք 13:
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի մարտի 18-ից մինչև 2025 թվականի ապրիլի 14–ը ներառյալ, ամեն օր ժամը 08:30 -17:30-ը բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից։
Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն բնակավայր, Կենտրոն թաղ., 5-րդ փողոց, շենք 13:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ arminenersisyan93@mail.ru։
Տեղեկությունների համար զանգահարել +374 98247775։
Տնօրեն՝ Արմենուհի Ներսիսյան։