Հայտարարվում է մրցույթ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Ծակքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 2 դաստիարակի / 0.56 հաստիքային միավոր/ , հատուկ մանկավարժի / 0.5 հաստիքային միավոր/ և երաժշտության դաստիարակի / 0.75 հաստիքային միավոր/ թափուր աշխատատեղերը համալրելու համար:
Մրցույթին կարող է մասնակցել Կրթության և գիտության նախարարի 2024 թվականի N 20-Ն մարտի 27-ի հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձը։ Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 22.10.2024թ – No 1981-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի։
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
դիմում (Ձև 1).
կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
անձը հաստատող փաստաթուղթ.
աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
ինքնակենսագրություն (Ձև 4).
մեկ լուսանկար` 3x4 չափի.
այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամզինվորական կցագրման վկայական.
հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2025 թվականի ապրիլի 8-ին ժամը 1430 ին «Ծակքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք Ծակքար բնակավայր 1-ին փողոց, 1-ին փկղ, թ-1 շենք։
Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 2025 թվականի մարտի 7-ից մինչև 2025 թվականի ապրիլի 3-ը ներառյալ, ամեն օր ժամը 09:00-ից մինչև 18:00-ը՝ բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ,Մարտունի համայնք,Ծակքար բնակավայր 1-ին փողոց,1-ին փկղ, թ-1 շենք:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ tsakkarimankapartez@gmail.com ։
Տեղեկությունների համար զանգահարել +374 93623360 ։
Տնօրեն՝ Լուսինե Գինոյան