Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն», «Ծակքարի մշակույթի կենտրոն», «Վարդենիկի մշակույթի կենտրոն», «Գեղհովիտի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար
22.07.2024
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարան
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանով հաստատված կարգի 10-րդ կետ
Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ «Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն», «Ծակքարի մշակույթի կենտրոն» , «Վարդենիկի մշակույթի կենտրոն», «Գեղհովիտի մշակույթի կենտրոն»,ՀՈԱԿ-ի տնօրենների թափուր պաշտոն զբաղեցնելու համար
«Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոն», «Ծակքարի մշակույթի կենտրոն», «Վարդենիկի մշակույթի կենտրոն », «Գեղհովիտի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների թափուր պաշտոնների համար մրցույթին մասնակցելու իրավունք ունեն տվյալ պաշտոնը զբաղեցնելու համար ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած, ՀՀ գործունակ այն քաղաքացիները, ովքեր ունեն՝
1/ բարձրագույն կրթություն
2/հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ՝ հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 02-Ն հրամանի 3․ մասի 2) կետով սահմանված պահանջները
3/ իրենց պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն /ՀՀ Սահմանադրություն, Կրթության մասին ՀՀ օրենք, Աշխատանքային օրենսգիրք, Գնումների մասին ՀՀ օրենք, ՊՈԱԿ-ների մասին ՀՀ օրենք, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր/
4/ տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն
5/ ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն
6/ աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ, ենթակաների հետ վարման անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն
7/ առնվազն մեկ օտար լեզվի իմացություն
Մրցույթը կկայանա օգոստոսի 22-ին ժամը 11-00-ին, Մարտունու համայնքապետարանում /հասցե՝ ք. Մարտունի Շահումյան 2
Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) դիմում.
2) 1 լուսանկար 3X4 չափսի.
3) քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին.
4) ինքնակենսագրություն.
5)անձնագրի, բարձրագույն կրթության դիպլոմի /արական սեռի անձինք՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենները/.
6)տեղեկանք մշտական բնակության վայրից
7) հրապարակված հոդվածներից կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր /դրանց առկայության դեպքում.
8) մրցույթին մասնակցելու համար դիմած քաղաքացին փաստաթղթերը ներկայացնում է անձամբ՝ անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր` ժամը 10- 00-ից մինչև 17-00-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից, Մարտունու համայնքապետարանում /ք. Մարտունի Շահումյան 2
Մրցույթների անցկացման վայրի, օրվա և ժամի հնարավոր փոփոխությունների
մասին կհայտնվի լրացուցիչ` մրցույթից առնվազն մեկ շաբաթ առաջ:
Լրացուցիչ տեղեկություների համար զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝
077 77-91-27
Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2024 թվականի օգոստոսի 7-ն է։
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ Ք,Մարտունի Շահումյան 2
Հեռ. ` 077-77-91-27
Էլ. փոստ` info@martuni.am