Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքապետարանը հայտարարում է մրցույթ համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-13), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-17, Վաղաշեն բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-48), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-56, Ներքին Գետաշեն բնակավայր), առաջատար մասնագետի (ծածկագիր` 3.1-58, Ձորագյուղ բնակավայր), առաջատար մասնագետ-օպերատորի (ծածկագիր` 3.1-60) թափուր պաշտոնները զբաղեցնելու համար։
Փաստաթղթերն ընդունվում են Մարտունու համայնքապետարանի աշխատակազի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնում (ք․ Մարտունի, Շահումյան 2, 3-րդ հարկ) ամեն օր, ժամը 9:00-ից մինչև 18:00, բացի հանգստյան օրերից:
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը՝ 2022 թվականի նոյեմբերի 7-ը ներառյալ։
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Մարտունու համայնքապետարանի աշխատակազմ /ք․ Մարտունի, Շահումյան 2/։
Մրցույթի մանրամասներին ծանոթացեք կից փաստաթղթում: