Հայտարարվում է մրցույթ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի «Վ․ Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում մեթոդիստի 1 դրույքաչափով թափուր աշխատատեղը համալրելու համար:
Մրցույթին կարող են մասնակցել մեթոդիստի՝ թափուր պաշտոնին Կրթության և գիտության նախարարի 2011 թվականի ապրիլի 26-ի N 416-Ն հրամանով սահմանված տարիֆաորակավորման պահանջներին համապատասխանող անձինք: Մրցույթն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի՝ ըստ ՀՀ ԿԳՄՍՆ 25.03.2022թ-ի № 471-Ա/2 հրամանի մշակված հարցաշարերի:
Մրցույթին մասակցելու համար ներկայացնել՝
1) դիմում (Ձև 1).
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ).
3) անձը հաստատող փաստաթուղթ.
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում).
5) ինքնակենսագրություն (Ձև 4).
6) մեկ լուսանկար` 3x4 չափի.
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ.
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական.
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Մրցույթը տեղի կունենա 2022թ․-ի նոյեմբերի 10 ին՝ ժամը 15։00 ին՝ «Վ․ Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում, հասցեն՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ Մարտունի համայնք Վ․Գետաշեն բնակավայր 13-րդ փողոց 4 շենք։ Մրցույթին մասնակցելու համար փաստաթղթերը ընդունվում են 10․10․2022թ․-ից մինչև 04․11․2022 թ․ ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00- 18:00-ը, բացի շաբաթ, կիրակի և այլ ոչ աշխատանքային օրերից:
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք , Վ․ Գետաշեն բնակավայր 13րդ փողոց 4 շենք
Էլեկտրոնային փոստի հասցե՝ Mankapartez21@mail.ru
Տեղեկությունների համար զանգահարել +374 94029764
Տնօրեն՝ Թամարա Կարապետյան