Այսօր: Երկուշաբթի, 10 Նոյեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 7
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«Զոլաքարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 6 - Դեկտեմբեր 4
«Ներքին Գետաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 5 - Դեկտեմբեր 3
«Զոլաքարի մանկապարտեզ», «Ծովասարի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 4 - 21
«Վարդաձորի մշակույթի կենտրոն», «Մադինայի մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ների տնօրենների մրցույթի մասին
2025,Նոյեմբեր 4 - 21
«Վաղաշենի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Հոկտեմբեր 31 - Նոյեմբեր 28
Աճուրդի հայտարարություն
2025,Հոկտեմբեր 29 - Նոյեմբեր 26
«Երանոսի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում առկա թափուր աշխատատեղերի մրցույթի մասին
2025,Հոկտեմբեր 20 - Նոյեմբեր 15
Վարձակալությամբ չտրամադրված գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վերաբերյալ
2025,Փետրվար 24 - Դեկտեմբեր 31
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2022,Մարտ 4 - 2029,Մարտ 4

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
10.11.25 Մարտունի համայնքի ղեկավարի ուղերձը ՏԻՄ-ի օրվա կապակցությամբ
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմնի օրվա կապակցությամբ․ -Հարգելի՛ գործընկերներ, ավագանու անդամներ և համայնքային ծառայողներ, սրտանց շնորհավորում եմ՝ Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա կապակցությամբ։ Ձեր ամենօրյա հետևողական, երբեմն անտեսանելի, բայց անչափ կարևոր աշխատանքն է, որ ապահովում է Մարտունի համայնքի կայուն զարգացումը, բնակիչների կյանքի որակի բարձրացումը և վստահության ամրապնդումը իշխանության ու հասարակության միջև։ Դուք եք այն օղակը, որի միջոցով մարդը զգում է պետության ներկայությունն իր ամենօրյա կյանքում։ Տեղական ինքնակառավարման համակարգը մեր պետականության հիմքերից մեկն է։ Վերջին տասնամյակներում այն անցել է բարդ, բայց ... Մանրամասն
10.11.25 Տեղական ինքնակառավարման օր

Այսօր տեղական ինքնակառավարման օրն է․  
1996 թվականի նոյեմբերի 10-ին կայացած Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների առաջին ընտրություններից ի վեր՝ նոյեմբերի 10-ը նշվում է որպես տեղական ինքնակառավարման օր:

09.11.25 Իրազեկում․ Էլեկտրական շչակների փորձարկում

ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը 2025 թվականի նոյեմբերի 11-ին ժամը 10։00-19։00-ն Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում, Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Մադինա, Վաղաշեն, Աստղաձոր, Զոլաքար, Ծովինար, Վարդենիկ, Արծվանիստ, Գեղհովիտ, Ծակքար բնակավայրերում իրականացնելու է առկա էլեկտրական շչակների փորձարկման աշխատանքներ։ Բնակչությանը խնդրվում է խուճապի չմատնվել։

07.11.25 Մեկնարկել են Երևանյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները (տեսանյութ)
Այսօր կեսօրից (07․11․2025) մեկնարկել են Մարտունի քաղաքի Երևանյան փողոցի հիմնանորոգման ծրագրի բաղադրիչ հանդիսացող Մյասնիկյան և Երևանյան փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքները։ Սկզբնակետը՝ Կամոյի (Մ10 միջպետական ավտոճանապարհ) և Երևանյան փողոցների խաչմերուկ։
     Դիտել տեսանյութը
06.11.25 Մրցույթի հրավեր
Հայտարարվում է մրցույթ՝ Գեղարքունիքի մարզի «Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ 173 միլիոն 102 հազար 934 դրամ արժողությամբ և «Ձորագյուղի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի՝ 292 միլիոն 960 հազար 007 դրամ արժողությամբ շենքերի վերանորոգման համար։ Հայտերն ընդունվում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 17-ի ժամը 12։00-ն։ Մանրամասները՝  https://armeps.am/epps/cft/listContractDocuments.do...
06.11.25 ՀՀ կառավարությունը գումար է հատկացրել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզներին
ՀՀ կառավարության 2025 թվականի նոյեմբերի 6-ի հերթական նիստում որոշում է կայացվել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում 25 միլիոն 327, 5 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի երեք մանկապարտեզների հիմնանորոգման և գույքով ապահովման համար։  Այդ թվում․ 21 միլիոն 184.5 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար բնակավայրի մանկապարտեզի հիմնանորոգման համար /ավարտական աշխատանքներ/։ 2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Ծովասար բնակավայրի մանկապարտեզը գույքով ապահովելու համար։ 2 միլիոն 094.0 հազար դրամ՝ Գեղարքունիքի մարզի Մարտունու համայնքի Վարդենիկ բնակավայրի Բանավան թաղամասի թիվ 1 մանկապարտեզը գույքով ապահովելու ... Մանրամասն
05.11.25 Մշտադիտարկում Մարտունի քաղաքի շինհրապարակներում (տեսանյութեր)
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հետ մշտադիտարկել է Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների հիմնանորոգման ու արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները։ Ծրագրով նախատեսվում է 1.7 կմ երկարությամբ ճանապարհի ասֆալտբետոնյա երկշերտ ծածկի տեղադրում, ջրահեռացման նոր համակարգերի կառուցում, մայթերի սալարկում, մուտքերի և իջատեղերի ասֆալտապատում, գծանշում և ճանապարհային նշաններով կահավորում։ Կտեղադրվի 18,500 քմ երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, ինչպես նաև 130 ժամանակակից լուսատու։  Ծրագրի ընդհանուր արժեքը 800 միլիոն 477 հազար ՀՀ դրամ է։   Տեսանյութ1   տեսանյութ2
04.11.25 Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի ուղերձը Սոցիալան աշխատողի օրվա կապակցությամբ
Սիրելի՛ սոցիալական աշխատողներ, ամեն տարվա նոյեմբերի 4-ին մենք նշում ենք Սոցիալական աշխատողի մասնագիտական տոնը՝ որպես գնահատանքի ու երախտագիտության առիթ ձեր կատարած կարևոր և պատասխանատու աշխատանքի դիմաց։   Ձեր ամենօրյա ջանքերն ու նվիրվածությունը մեր համայնքի սոցիալական կայունության և համերաշխության հիմքերից են։ Յուրաքանչյուրիդ անհատական ներդրումը անփոխարինելի է, սակայն իրական արդյունքի կարող ենք հասնել միայն միասնական, համակարգային աշխատանքով։ Այս համոզմունքն է, որ պետք է միավորի մեզ բոլորիս։  Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել Միասնական սոցիալական ծառայությունում, համայնքապետարանում, ուսումնական և նախադպրոցական հաստատություններում աշխատող մեր մասնագետներին, ովքեր ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner