06.07.25
Լիճքում կայացավ ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում
|
Հուլիսի 5֊ին, Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի մշակյույթի կենտրոնում կայացավ ՀՀ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Մարտունու համայնքապետարանի ԿՄՍԵ և Իրավաբանական բաժնի աշխատակիցներ։ Բանախոսություններով, հարցուպատասխանով հանդես եկան երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, բանախոսներ: Անչափ կարևոր է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի և ընդունի Սահմանադրությունը ոչ միայն որպես իրավունք ու պարտականություն, այլ արժեհամակարգ. անշու՛շտ, որքան բարձր լինի օրենքի գիտակցումը յուրանքանչյուրիս մեջ, այդքան ժողովրդավար կլինի մեր երկիրը:
|
|
05.07.25
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի ուղերձը ՀՀ Սահմանադրության օրվա առթիվ
|
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրվա առթիվ։ Սահմանադրությունը մեր պետության հենասյունն է՝ օրենքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության ամրապնդման հիմնական երաշխիքը։ Այն մեզ հիշեցնում է, որ երկրի ուժը ոչ միայն սահմաններում է, այլ նաև՝ իրավական հիմքերի, քաղաքացիական գիտակցության և ազգային միասնության մեջ։ Մեր համայնքում մենք պարտավոր ենք Սահմանադրության արժեքները դարձնել գործնական իրականություն՝ հարգելով մեկը մյուսին, զարգացնելով քաղաքացիական մասնակցությունը և ուժեղացնելով տեղական ինքնակառավարումը։ Սա մեր պարտքն է ապագա սերունդների առաջ։ Թո՛ղ այս օրը նորովի արժևորի մեզանից յուրաքանչյուրի դերը ...
Մանրամասն |
|
04.07.25
Զոլաքար բնակավայրում կատարվել են ասֆալտապատման աշխատանքներ
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ փողոցի 950 մետր երթևեկելի հատվածում սուբվենցիոն ծրագրով իրականացվել է ասֆալտապատում։ - Ենթածրագրի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի 5-րդ փողոցի երթևեկելի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ»,
- Շին ․աշխատանքների գումար՝ 35․175․605 ՀՀ դրամ
- Ֆինանսական ներդրում՝ 50% կառավարություն, 50% համայնք,
- Շինարար՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ
- Տեխ․ հսկող՝ «Քարազարթ» ՍՊԸ
- Կատարվող աշխատանքների ծավալ՝ 810 մ, 3․618 քմ
|
|
03.07.25
Լիճք բնակավայրում ընթանում են ասֆալտապատման աշխատանքներ
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի 13-րդ, Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցների երթևեկելի հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ՝ ասֆալտապատում և ջրահեռացման համակարգի կառուցում։ - Սուբվենցիոն ծրագրի անվանում՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի Ա3 թաղամասի 13-րդ, Ա8 թաղամասի 1-ին, 4-րդ և 5-րդ փողոցների երթևեկելի հատվածի ասֆալտապատման աշխատանքներ»,
- Շին ․աշխատանքների գումար՝ 52․218․296 ՀՀ դրամ
- Ֆինանսական ներդրում՝ 50% կառավարություն, 50% համայնք,
- Շինարար՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ
- Տեխ․ հսկող՝ «Քարազարթ» ՍՊԸ
- Կատարվող աշխատանքների ծավալ՝ 1150 մ, 4750 քմ
|
|
03.07.25
Ֆեյսբուքյան հարթակում կանցկացվի նկարչական աշխատանքների քվեարկություն
|
Մարտունու մանկական արվեստի դպրոցը` ընդգրկված լինելով ԵՄ «Կայուն էներգիայի շաբաթ» նախաձեռնության 2025 թվականի միջոցառումներում, կազմակերպել է «Մաքուր էներգիա՝ մաքուր ապագա» խորագրով բնապահպանական թեմայով նկարների մրցույթ֊ցուցահանդես։ Դպրոցի սաների 47 աշխատանքներից գնահատող հանձնաժողովն առանձնացրել է հինգ ստեղծագործություն` նախապատվություն տալով հեղինակների մտահղացմանը։ Հուլիսի 4-ի երեկոյան նկարները կտեղադրվեն մեր ֆեյսբուքյան էջում և հավանումների թվով կձևավորվի նաև հանրության կարծիքը։ Քվեարկության ավարտից (հուլիսի 17՝ ժամը 17։00) հետո` հաղթող ճանաչված նկարի հեղինակը կմասնակցի Քաղաքապետերի դաշնագիր՝ Արևելք ծրագրի կողմից կազմակերպված մրցույթին։ Երկիր մոլորակը ...
Մանրամասն |
|
02.07.25
Կառուցվում են նոր տրանսպորտային կանգառներ
|
Մարտունի համայնքի բոլոր բնակավայրերում՝ Երանոսից մինչև Արծվանիստ՝ կառուցվում են նոր տրանսպորտային կանգառներ։ Այս պահին կատարվում են կանգառների հատակների սալարկման աշխատանքներ։ Ծրագրի անվանումը՝ «ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ք. Մարտունու և 16 բնակավայրերի նոր տեղադրվող կանգառների հատակների սալարկման» աշխատանքներ։ Այն իրականացնում է «Գլոբզոն Էնթերփրայսիս» ՍՊԸ շինարարական կազմակերպությունը։
|
|
01.07.25
«Հաշտարարության մասին» օրենքը կգործի նոր փոփոխություններով
|
ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թվականի հուլիսի 1-ից «Հաշտարարության մասին» օրենքը կգործի նոր փոփոխություններով։ Մասնավորապես, 2022 թվականին ընդունված՝ «Հաշտարարության մասին» օրենքի փոփոխություններով որոշ ընտանեկան գործեր (ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ) նախքան դատարան դիմելը ենթակա կլինեն հաշտարարության: Նախատեսվող ...
Մանրամասն |
|
01.07.25
Ձորագյուղում տեղի ունեցավ մատուռի կառուցման վերաբերյալ հանրային քննարկում (տեսանյութ)
|
Հուլիսի 1-ին ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի ունեցավ հանրային քննարկում ՝ բարեգործ Ազատ Սարոյանի նախաձեռնությամբ և անձնական միջոցների հաշվին Ձորագյուղ բնակավայրում մատուռի կառուցման վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչներ Հակոբ Հարությունյանը և Դավիթ Զանգեզուրյանը, Մարտունու համայնքապետարանից՝ Կամո Դավթյանը և Հարություն Հարությունյանը, Ձորագյուղի վարչական ղեկավար Արարատ Սաֆարյանը և վարչական կենտրոնի աշխատակիցներ, ինչպես նաև 35 ակտիվ քաղաքացի: Նախաձեռնությունն արժանացավ գյուղական համայնքի ներկայացուցիչների հավանությանը։ Դիտել տեսանյութը
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |