03.10.25
Պատերազմի վետերանը հետմահու պարգևատրվեց «Նելսոն Ստեփանյան» մեդալով
|
Շատերս ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի մեր լիճքեցի վետերանին՝ Հրաչիկ Պապեյանին, որին մինչև անցած տարվա մայիսի 9-ը՝ այցելում և շնորհավորում էինք․ Նա այլևս մեր հետ չէ ու այսօր կդառնար 100 տարեկան։ Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան Հրաչիկ Աղաջանի Պապեյանը հետմահու արժանացել է «Նելսոն Ստեփանյան» մեդալի։ Հոկտեմբերի 1-ին Պապեյանների ընտանիքին այցելեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը և առանձնահատուկ ջերմությամբ հանձնեցին ՊՆ նախարարի պարգևը։ Վերջիններս ...
Մանրամասն |
|
02.10.25
Այցելություն Մարտունի համայնքի ամենատարեցներին
|
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Մարտունու համայնքապետարանը կազմակերպել էր այցելություն համայնքում բնակվող, կյանքի հարյուրամյակը հատած տարեց բնակիչներին։ Երանոսի բնակչուհի 103-ամյա Ֆենիկ Վարդանի Փաշոյանին և Մադինայից 103-ամյա Ռոզա Հակոբի Գասպարյանին այցելեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նարեկ Շահինյանը, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Դավթյանը, Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանը։ Երկարակյաց մարտունեցի կանանց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի անունից փոխանցվեցին ջերմ բարեմաղթանքներ, շնորհակալական խոսքեր, նվերներ ...
Մանրամասն |
|
01.10.25
Ուղերձ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
|
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ․ Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր աշխարհով մեկ նշվում է Տարեցների միջազգային օրը, որն հարգանքի առանձնահատուկ տուրք է բոլոր ընտանիքների տարեցներին` մեր ծնողներին, պապերին ու տատերին։ Իսկ նրանք այն սիրելի ու պաշտելի, հոգեհարազատ մարդիկ են, որոնք տունուտեղ են ստեղծել, կերտել մեր ընտանիքները, զավակներ ծնել, սնել ու դաստիարակել, նշանակալի ավանդ ունեցել հայրենի աշխարհի պահպանման ու զարգացման գործում։ Նրանք անխտիր եղել են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների աշխատանքային ճակատի ներկայացուցիչներն ու մասնակիցները, հայրենիքին ու իրենց գերդաստաններին նվիրված մարդիկ, ովքեր այսօր վայելում ...
Մանրամասն |
|
30.09.25
Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի որոշակի հատված փակ է
|
Կոյուղու արդիականացման աշխատանքներ են ընթանում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում, որի Գ.Նժդեհից մինչև Երևանյան փողոցների միջանկյալ հատվածը` անանցանելի է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար։
|
|
29.09.25
Ֆինանսական աջակցություն ձեռներեցների համար
|
EU4Business - աջակցություն ձեռներեցների համար․ 💶 վարկեր և դրամաշնորհներ 📚 ուսուցում և խորհրդատվություն 🌍 նոր շուկաներ մուտք գործելու հնարավորություն։ Հազարավոր բիզնեսներ արդեն օգտվում են այս աջակցությունից․ փորձե՛ք և Դուք։ 👉 Բոլոր հնարավորությունները` այստեղ ➡️https://eu4business.am/growth Բացատրական նյութում բացահայտե՛ք, թե ֆինանսական որ տարբերակներն են ճիշտ Ձեր բիզնեսի համար ➡️https://eu4business.am/news/eight-ways-to-boost-your-business-in-armenia
|
|
25.09.25
Մասնակցի՛ր «Բիզնես տոնավաճառ+մշակույթ 2025» փառատոնին
|
Այս կիրակի #արիՄարտունի, մասնակցի՛ր մեր հետ «Բիզնես տոնավաճառ + մշակույթ 2025» փառատոնին․․․Նաև լսելու “The band of SAN” խմբին Խումբը ծնվել է հենց Սևանում՝ Բոհեմ արվեստանոց-թեյարանում Նրանք իրենց երաժշտությամբ նոր շունչ են տալիս հայկական երգերին՝ միախառնելով ֆոլկի և ռոքի ուժեղ հնչյունները։ Երիտասարդ երաժիշտների նպատակն է` երիտասարդների շրջանում տարածել ռոք երաժշտությունը և հայկական երգերը դարձնել ավելի ռոքային ու լսելի, որպեսզի դրանք շարունակեն իրենց ճանապարհը նաև նոր սերնդի համար։ Խմբի անդամները․ • Էլեկտրո կիթառ և վոկալ - Արտյոմ Ադամյան • Բաս կիթառ - Ստյոպա Ադամյան • Հարվածային գործիքներ - Նարեկ Դորվանյան ...
Մանրամասն |
|
24.09.25
Գեղարքունիքի մարզպետը Մարտունու համայնքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն
|
Սեպտեմբերի 24-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Մարտունու համայնքապետարանում անցկացրեց քաղաքացիների ընդունելություն։ Ընդունելությանը մասնակցում էին նաև Մարտունու համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ինչպես նաև մարզպետարանի և համայնքապետարանի աշխատակազմերի պատասխանատու աշխատակիցներ։ Քաղաքացիները մարզպետին դիմեցին մի շարք հարցերով, որոնք վերաբերվում էին՝ վառելափայտի ձեռքբերմանը, բնակարանի որոշակի հատվածի վերանորոգմանը, հողատարածքի վարձակալի անվանափոխմանը, հողատարածքում կառուցապատում իրականացնելու նպատակով սեփականության իրավունքի ձեռքբերմանը, և անձնական բնույթի այլ խնդիրներին։ Բոլոր դիմումները ընդունվել են հաշվառման և կստանան պատասխաններ՝ օրենքով ...
Մանրամասն |
|
23.09.25
Մարտունու համայնքապետարանում կայացավ կարևոր հանդիպում
|
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի հյուրընկալմամբ սեպտեմբերի 23-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ «Հայաստանում համայնքների դիմակայունության և աղետներին պատրաստվածության կարողությունների հզորացում՝ բռնի տեղահանվածների համար» ծրագրի մոնիտորինգային պատվիրակության այցը, որին մասնակցեցին Եվրոպական հանձնաժողովի Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գործառնությունների գլխավոր տնօրինության (DG ECHO), ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարի գրասենյակի, «Վորլդ Վիժն Հայաստան»-ի, ԱՌՆԱՊ հիմնադրամի և ՀԵԿՍ կազմակերպության ներկայացուցիչները։ Այցի նպատակն էր ծանոթանալ վերոհիշյալ ծրագրի շրջանակներում Մարտունիում արդեն իրականացված ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |