Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի №2387-Ն որոշումը և Լիճք բնակավայրի վարչական ղեկավարի պարտականությունները կատարող Հրայր Հարությունյանի 10.04.2023 թվականի №55 գրությունը, նկատի ունենալով, որ Լիճք բնակավայրի Ա-2 թաղամասի 05-039-0906-0001 կադաստրային ծածկագրով փակուղին նախկինում սխալմամբ անվանվել է 1-ին փողոց՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի 05-039-0906-0001 ծածկագրով Ա-2 թաղամասի 1-ին փողոցը վերանվանել Ա-2 թաղամասի 1-ին փողոց, 1-ին փակուղի։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|