Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջով`
- Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից ընդամենը 625000.0 հազար դրամ հաշվանցել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածին` Մարտունի համայնքում սուբվենցիոն ծրագրով իրականացվող Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Գեղհովիտ, Լիճք, Երանոս, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Լեռնակերտ բնակավայրերի և Մարտունի քաղաքի փողոցների ասֆալտապատման աշխատանքների կատարման նպատակով:
- Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդ. 666933.0 հազար դրամ և հաշվանցել.
2.1. նույն նախահաշվի 5113 հոդվածին 19346.0 հազար դրամ` Մարտունի համայնքի համայնքապետարանի վարչական շենքի 2-րդ և 4-րդ հարկերի վերանորոգման աշխատանքների կատարման նպատակով. 2.2. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 200082.0 հազար դրամ, 5113 հոդվածին 22736.0` Մարտունի համայնքի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Մադինա, Վ. Գետաշեն, Վաղաշեն, Վարդենիկ, Ծովինար և Արծվանիստ բնակավայրերի ոռոգման առուների վերակառուցման նպատակով. 2.3. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 54227.0 հազար դրամ, 5113 հոդվածին 41653.0 հազար դրամ, 5134 հոդվածին 990.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Լիճք, Զոլաքար, Ձորագյուղ, Աստղաձոր, Երանոս, Վաղաշեն, Վարդենիկ և Ծակքար բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին և արտաքին ցանցերի վերանորոգման նպատակով. 2.4. «Գազաֆիկացում» նախահաշվի 5112 հոդվածին 41653.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ն․Գետաշեն, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր բնակավայրերի և Մարտունի քաղաքի Խաչատրյան ու Նարեկացի փողոցների գազաֆիկացման աշխատանքների կատարման նպատակով. 2.5. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5112 հոդվածին 76161.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ և Վաղաշեն բնակավայրերի փողոցների լուսավորման ցանցերի ընդլայման նպատակով․ 2.6. «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5113 հոդվածին 75810.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Երանոս, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերի մանկապարտեզների շենքերի ու խաղահրապարակի վերանորոգման նպատակով․ 2.7. «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 5113 հոդվածին 50825.0 հազար դրամ` Մարտունի համայնքի Ծակքար և Ծովինար բնակավայրերի մշակույթի կենտրոնների հիմնանորոգման նպատակով. 2.8. «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածին 83450.0 հազար դրամ` Մարտունի քաղաքի Գետափնյա 2, Կոմիտաս, Գ․Նժդեհ, Կարապետյան, Վ․Մամիկոնյան փողոցների մայթերի սալարկման և Ծակքար բնակավայրի 6 և 10-րդ փողոցները միացնող կամրջի կառուցման նպատակով:
- Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել ընդ. 2575.0 հազար դրամ և հատկացնել բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Արտադպրոցական դաստիարակություն» նախահաշվին, այդ թվում՝
3.1. 995.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4261 հոդվածին` «Մարտունու Սմբատ Մհերյանի անվան մարզադպրոցի» և Երանոսի «Կիլիկիա» ֆուտբոլային թիմերի համար մարզահագուստ գնելու նպատակով. 3.2. 270.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4727 հոդվածին` Հայաստանի Հանրապետությունում անցկացված բռնցքամարտի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած սաներին և նրանց մարզիչներին դրամական խրախուսում հատկացնելու նպատակով. 3.3. 1310.0 հազար դրամ հատկացնել նշված նախահաշվի 4111 հոդվածին` մարզադպրոցի հասիքացուցակի փոփոխություններով պայմանավորված աշխատողների աշխատավարձերը վճարելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|