Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`
- Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդ․ 93636.5 հազար դրամ, հաշվանցել․
1.1. նույն նախահաշվի 5134 հոդվածին 714.0 հազար դրամ` Մարտունու համայնքապետարանի վարչական շենքի վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.2. «Ճանապարային տրանսպորտ» նախահաշվի 5134 հոդվածին 18437.0 հազար դրամ` Մարտունի համայնքի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.3. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 հոդվածին 4518.0 հազար դրամ` համայնքի ոռոգման ջրագծերի կառուցման աշխատանքների կատարման համար, իսկ 5134 հոդվածին 7100.0 հազար դրամ` նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.4. «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 1231.0 հազար դրամ, Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի ՕԿՋ-ի ցանկապատի կառուցման համար, 5134 հոդվածին 4020.8 հազար դրամ` Մարտունի համայնքում խմելու նոր ջրագծերի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.5.«Խողովակաշարերի կառուցում և վերակառուցում» նախահաշվի 5134 հոդվածին 4833.8 հազար դրամ` Մարտունի համայնքում նոր գազատարի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.6.«Նախադպրոցական կրթության» նախահաշվի 5134 հոդվածին 2705.3 հազար դրամ` Մարտունի համայնքի մանկապարտեզների շենքերի վերանորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.7. «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5134 հոդվածին 2991.8 հազար դրամ` Մարտունի համայնքի փողոցների լուսավորության նոր ցանցի կառուցման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.8. «Մշակույթի տներ, ակումբներ, կենտրոններ» նախահաշվի 5134 հոդվածին 1193.8 հազար դրամ` Մարտունի համայնքի Մշակույթի կենտրոնների վերանորոգման աշխատանքների նախագծա-նախահաշվային փաստաթղթերի կազմման և փորձաքնության անցկացման համար: 1.9. «Նախադպրոցական կրթության» նախահաշվի 5122 հոդվածին 36210.0 հազար դրամ` Մարտունի համայնքի մանկապարտեզների համար նոր գույք գնելու նպատակով: 1.10. «Երաժշտական դպրոցներում ուսուցում» նախահաշվի 5122 հոդվածին 3541.0 հազար դրամ` Մարտունի համայնքի երաժշտական դպրոցների համար նոր գույք գնելու նպատակով: 1.11. «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» նախահաշվի 5122 հոդվածին 5160.0 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակում նստարաններ և աղբամաններ տեղադրելու նպատակով, 5112 հոդվածին՝ 980.0 հազար դրամ՝ սպորտային մարմանմարզական սարքավորումների տեղադրման նպատակով բետոնյա հարթակ կառուցելու համար։
- Մարտունի համայնքի 2022 թվականի վարչական բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «ընդhանուր բնույթի հանրային ծառայություներ» նախահաշվի 4657 հոդվածից պակասեցնել ընդ. 20900.0 հազար դրամ և հատկացնել.
2.1. 7200.0 հազար դրամ «աղբահանություն և սանիտարական մաքրում» նախահաշվի 4251 հոդվածին՝ Մարտունի համայնքի աղբավայրերի հողով ծածկման և պահպանման աշխատանքների համար: 2.2. «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 4251 հոդվածին՝ 12300.0 հազար դրամ` Մարտունի համայքնի ոռոգման համակարգերի ընթացիկ նորոգման և պահպանման համար: 2.3. «Արտադպրոցական ուսուցում» նախահաշվի 4511 հոդվածին՝ 1400.0 Մարտունի համայնքի «Սմբատ Մհերյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց» ՀՈԱԿ-ին սպորտային միջոցառումներ կազմակերպելու և անցկացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|