Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 108
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԹԱԹՈՒԼ ԴԱՎԹՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.

  1. Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի պահուստային ֆոնդից 1168900.0 հազար դրամ հատկացնել համայնքի 2024 թվականի բյուջեի ֆոնդային մաս և բաշխել հետևյալ ոլորտներին.
    1) «Ոռոգման համակարգերի վերանորոգում և շահագործում» նախահաշվի 5112 ծախսային հոդվածին 506207.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Երանոս, Վարդաձոր, Ձորագյուղ, Ծովասար, Լիճք, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ Լեռնակերտ, Մադինա, Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր և Վաղաշեն բնակավայրերում ոռոգման համակարգերի, ինչպես նաև Վարդենիկ և Աստղաձոր բնակավայրերում երկու խորքային հորերի կառուցման աշխատանքներ կատարելու նպատակով.
    2) «Ջրամատակարարում և ջրահեռացում» նախահաշվի 5112 հոդվածին 348143,0 հազար դրամ՝ Արծվանիստ բնակավայրի խմելու ջրագծերի արտաքին ցանցի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Մադինա, Ներքին Գետաշեն, Վարդաձոր, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի խմելու ջրագծերի ներքին ցանցերի կառուցման, Երանոս բնակավայրի «Շողանի աղբյուր» կոչվող տարածքում ջրահավաք ավազանի և ջրագծի կառուցման, Լիճք բնակավայրի խմելու արտաքին ջրագծի, ջրընդունիչ ավազանի (կապտաժ), օրվա կարգավորչ ջրամբարի (ՕԿՋ), ինչպես նաև Ձորագյուղ բնակավայրի «Բոռբոռ» կոչվող աղբյուրի ակունքում թափառող ջրերի վրա գլխամասային կայանի ու 150 մետր ջրատարի կառուցման աշխատանքներ կատարելու նպատակով.
    3) «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 5112 հոդվածին 248000.0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Մադինա, Վերին Գետաշեն, Ներքին Գետաշեն, Լիճք, Ծակքար, Ծովասար, Ձորագյուղ, Երանոս բնակավայրերի ճանապարհների ասֆալտապատման աշխատանքների կատարման և Մարտունի քաղաքի, Ծովինար, Վարդենիկ, Վարդաձոր բնակավայրերի մայթերի սալիկապատման աշխատանքներ կատարելու նպատակով.
    4) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 5112 հոդվածին 59000,0 հազար դրամ` Մարտունի համայնքի Երանոս, Ձորագյուղ, Լիճք և Վարդենիկ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի, բակային հատվածների խաղահրապարակների բարեկարգման ու նորոգման աշխատանքներ կատարելու և կահավորելու նպատակով.
    5) «Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարան» նախահաշվի 5134 հոդվածին 5200.0 հազար դրամ՝ Մարտունի քաղաքի կենտրոնական գրադարանի շենքի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով.
    6) «Փողոցների լուսավորում» նախահաշվի 5134 հոդվածին 2350,0 հազար դրամ, Մարտունի քաղաքի Երևանյան և Մյասնիկյան փողոցների նոր լուսավորման համակարգերի կառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը կազելու և փորձաքննություն անցկացնելու նպատակով:
  2. Մարտունի համայնքի 2024 թվականի բյուջեի «Ճանապարհային տրանսպորտ» նախահաշվի 4251 հոդվածից պակասեցնել 15182,0 հազար դրամ և հատկացնել՝
    1) «Նախադպրոցական կրթություն» նախահաշվի 4657 հոդվածին 10000,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ծովինար, Վարդենիկ, Ներքին Գետաշեն, Լիճք, Երանոս, Վերին Գետաշեն, Ծակքար և Ձորագյուղ բնակավայրերի մանկապարտեզների շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով համայնքի կողմից համապատասխան համաֆինանսավորում կատարելու համար.
    2) «Մշակույթի տներ և ակումբներ» նախահաշվի 4657 հոդվածին 2400,0 հազար դրամ՝ Մարտունի համայնքի Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Ծովասար, Ձորագյուղ, Մադինա և Լիճք բնակավայրերի մշակույթի կենտրոնների շենքերի տանիքներին արևային ֆոտովոլտային կայաններ տեղադրելու նպատակով համայնքի կողմից համապատասխան համաֆինանսավորում կատարելու համար.
    3) «Շրջակա միջավայրի պաշտպանություն» նախահաշվի 4637 հոդվածին 2782,0 հազար դրամ՝ Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի շրջանակներում որպես հիմնադիր անդամ և շահառու հանդիսացող համայնք՝ «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» ՍՊԸ-ին դրամաշնորհ հատկացնելու նպատակով։
  3. «Բնակարանային շինարարություն և կոմունալ տնտեսություն» նախահաշվի 4637 հոդվածից պակացեցնել 237329,625 հազար դրամ և հատկացնել նույն նախահաշվի 4511 հոդվածին՝ որպես սուբսիդիա համայնքի թիվ 1 և թիվ 2 կոմունալ տնտեսություններին:
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Սեդրակ Սահակյանը և Տարոն Արշակյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner