Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի №286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի «ը» ենթակետը, նկատի ունենալով, որ «Հայկ Վարդանյան» ՍՊԸ-ին 10 տարի ժամկետով տրվել է օգտակար հանածոների արդյունահանման և ընդերքօգտագործման թափոնների վերամշակման թույլտվություն (N/ՇԱԹ-29/236)՝ համայնքի ավագանին որոշում է.
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0454-0005 կադաստրային ծածկագրով 0.2619 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված, հիմք՝ իրավունքի պետական գրանցման վկայական №24102023-05-0062) 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայկ Վարդանյան» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճարի գինը սահմանելով 10500 (տասը հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:
- Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 05-027-0454-0004 կադաստրային ծածկագրով 1.2577 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը՝ ընդերքի օգտագործման համար տրամադրված, հիմք՝ իրավունքի պետական գրանցման վկայական №24102023-05-0060) 10 տարի ժամկետով վարձակալության իրավունքով տրամադրել «Հայկ Վարդանյան» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճարի գինը սահմանելով 50308 (հիսուն հազար երեք հարյուր ութ) ՀՀ դրամ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|