2025 թվականի N_ «ԼԻՃՔ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԼԻՃՔ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԼԻՃՔ ԱԾԽԱԹԹՎԱՅԻՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի №1325-Ն որոշման հավելվածի 28-րդ կետը, «Լիճք հանքային ջրերի գործարան» ՍՊԸ-ի կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքում նախատեսվող Լիճք ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության աշխատանքների իրականացման վերաբերյալ 1-ին հանրային քննարկման 24.01.2025 թվականի արձանագրությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
- Նախնական համաձայնություն տալ «Լիճք հանքային ջրերի գործարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական տարածքի Ա-6 թաղամասի 23-րդ փողոցի թիվ 1/2 հասցեում նախատեսվող Լիճք ածխաթթվային հանքային ջրերի գործարանի կառուցման և արտադրության աշխատանքների իրականացման ծրագրին։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.60 Մբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|