Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների վարչական սահմաններում ընդգրկված` պետական սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, անհատույց (մշտական) օգտագործման, վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրման կարգը հաստատելու մասին» N16-Ն որոշմամբ հաստատված կարգի 9-րդ կետի պահանջը՝
- Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Լիճք բնակավայրի վարչական սահմաններում ընդգրկված՝ պետական սեփականություն հանդիսացող 05-039-0961-0001 ծածկագրով 100.0 հա, 05-039-1758-0001 ծածկագրով 100.0 հա, Շահումյան կոչվող տարածքից 200.0 հա և Վերին Արտաշատի շրջան կոչվող տարածքից 85․0 հա մակերեսներով գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրերը տրամադրել վարձակալության։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|