2024 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԱՐԾՎԱՆԻՍՏԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ», «ԾՈՎԻՆԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ», «ԶՈԼԱՔԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ», «ՆԵՐՔԻՆ ԳԵՏԱՇԵՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ», «ԼԻՃՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՏՈՒՆ», «ԾՈՎԱՍԱՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ», «ՁՈՐԱԳՅՈՒՂԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ», «ՎԱՐԴԱՁՈՐԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 29-Ի №22-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 68-րդ և 69-րդ հոդվածների, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
- Լուծարել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության «Արծվանիստի մշակույթի կենտրոն», «Ծովինարի մշակույթի կենտրոն», «Զոլաքարի մշակույթի տուն», «Ներքին Գետաշենի մշակույթի կենտրոն», «Լիճքի մշակույթի տուն», «Ծովասարի մշակույթի կենտրոն», «Ձորագյուղի մշակույթի կենտրոն», «Վարդաձորի մշակույթի կենտրոն» մշակութային հիմնարկները (այսուհետ՝ Կազմակերպություններ)։
- Նշանակել լուծարման հանձնաժողով (լուծարող)՝ համաձայն №1 հավելվածի:
- Սահմանել, որ
1) Կազմակերպությունները համարվում են լուծարված, իսկ նրանց գոյությունը՝ դադարած պետական գրանցման պահից. 2) Կազմակերպությունների լուծարմամբ նրանց գործունեությունները դադարում են՝ առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու. 3) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո լուծարման հանձնաժողովին են անցնում Կազմակերպությունների գործերի կառավարման լիազորությունները. 4) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո Կազմակերպությունների մնացած գույքը հանձնել համայնքին: Սահմանել լուծարման կարգն ու ժամկետները՝ համաձայն №2 հավելվածի:
- Սույն որոշման մասին անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին՝ իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում Կազմակերպությունների լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունը գրառելու նպատակով:
- ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ավագանու 2024 թվականի փետրվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ենթակայության մշակութային հիմնարկները վերակազմակերպելու և անվանափոխելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը համաձայնություն տալու մասին» №22-Ա որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
| | Կից փաստաթղթեր՝ |
|
(17.83 Կբ)
|
|
(18.47 Կբ)
|
|
| Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |