2022 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԱՅԻՆ ՄԱՍՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդհոդվածի 5-րդ կետի պահանջով`
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեի բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման «Օրենսդիր և գործադիր մարմիններ, պետական կառավարում» նախահաշվի 5122 հոդվածից պակասեցնել ընդամենը 3717.0 հազար դրամ և հատկացնել «Ճանապարային տրանսպորտ» նախահաշվի՝
1) 5113 հոդվածին -2817.0 հազար դրամ` 2021 թվականին սուբվենցիոն ծրագրով իրականացված Մարտունու Վարդան Մամիկոնյան փողոցի մայթային հատվածի ու հարակից տարածքների սալիկապատման աշխատանքների վճարման նպատակով. 2) 5134 հոդվածին - 500.0 հազար դրամ՝ համայնքի ասֆալտապատ ճանապարհների փոսային նորոգման նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով. 3) 5134 հոդվածին - 400.0 հազար դրամ՝ համայնքի ասֆալտապատ ճանապարհների կահավորման (նշանների, լուսացույցների տեղադրում, գծանշում) նախագծա-նախահաշվային փաստաթղթեր կազմելու նպատակով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎԵՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(14.10 Կբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|