Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի պահանջով՝
- Արցախյան առաջին, քառօրյա և 44-օրյա պատերազմներում Մարտունի համայնքի զոհված զինծառայողների՝ առևտրի գործունեությամբ զբաղվող ընտանիքի անդամների (ծնողներ, ամուսին, երեխաներ) համար 2023 թվականին կիրառել ոգելից և ալկոհոլային խմիչքների կամ ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքի 0-ական դրույքաչափ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|