22.10.25
Նշվեց Մարտունու Ջերմոցային նախագծի առաջին բերքի տոնը (տեսանյութ)
|
Շնորհիվ Ջուդիթ Սարյանի և Վիկտոր Զարուգյանի ընտանիքի առատաձեռն աջակցության, ինչպես նաև «Դեմոկրատիան այսօր» ՀԿ-ի և Մարտունու համայնքապետարանի գործընկերության՝ Մարտունի քաղաքի թիվ 4 մանկապարտեզի տարածքում տեղակայված ջերմոցներում աճեցվում է առողջ սնունդ։ Օրերս նշվեց առաջին բերքի տոնը։ Առաջին իսկ օրը հավաքվել է ընդհանուր 57 կգ վարունգ, որը տեղափոխվել է Մարտունու մանկապարտեզներ՝ երեխաների սննդի համար։ Միջոցառմանը մասնակցել են Մարտունու համայնքապետարանի ներկայացուցիչներ, մանկապարտեզների տնօրեններ, ծնողներ և երեխաներ, ովքեր միասին կիսել են բերքահավաքի ուրախությունը և փորձել առաջին բերքը։Մինչ խոր աշուն սպասվում է օրական հավաքել մոտ 10 կգ վարունգ, իսկ հետո՝ լոբի։ ...
Մանրամասն |
|
21.10.25
Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
|
Հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1447-Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է) Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունվարի 27–ի N 105–Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ (տե՛ս կից նկարներում)։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45365/ Ծրագրի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
20.10.25
Ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում Մադինայում
|
Հոկտեմբերի 17-ին Մադինայի մշակույթի տան հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ոչ նյութական մշակութային ժառանգությանը նվիրված միջոցառում, որը կազմակերպվել էր մշակույթի կենտրոնի և դպրոցի համատեղ ջանքերով։ Այն ևս մեկ առիթ էր` ներկայացնելու մեր հարուստ մշակույթի մի փոքր մասը երգերի, պարերի, պատմությունների և կենցաղային սովորույթների ցուցադրման միջոցով։ Մադինայի մշակույթի կենտրոն
|
|
19.10.25
Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհն ասֆալտապատված է և երթևեկելի (տեսանյութ)
|
Ասֆալտապատվել է Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհը, որն ամբողջությամբ երթևեկելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ներքին Գետաշեն բնակավայրում՝ Արգիճի գետի վրա կառուցված երկու կամուրջների հատվածները (շուրջ 100 գծամետր) կասֆալտապատվեն շուտով՝ դրանց վերակառուցման աշխատանքների ավարտվելուն պես։ Դիտել տեսանյութը
|
|
19.10.25
Կարկուտի հետևանքով պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման մասին
|
Հարգելի՛ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 9 հոկտեմբերի 2025 թվականի N 1441-Լ որոշմամբ հաստատվել է 2024 և 2025 թվականներին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասների մասնակի փոխհատուցման տրամադրման կարգը (տե՛ս կից նկարներում)։ Կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով https://www.e-gov.am/gov-decrees/item/45363/։ Կարգի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40 (լրացուցիչ 2)։
|
|
18.10.25
Երևանյան փողոցում ընթանում են արտաքին լուսավորության համակարգի վերակառուցման աշխատանքներ (տեսանյութ)
|
ՀՀ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Երևանյան փողոցում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի ամբողջական վերակառուցման աշխատանքներ։ Նոր լուսավորության համակարգը նախատեսվում է կառուցել ժամանակակից, էներգախնայող LED տեխնոլոգիայով՝ ապահովելով փողոցի լուսավորությունն ամբողջ երկարությամբ։ Աշխատանքների շրջանակում կատարվում են՝ Դիտահորերի կառուցում, Ստորգետնյա խրամուղիների փորում և մալուխների անցկացման աշխատանքներ, Հողանցման և կառավարման համակարգերի տեղադրում, Պողպատե հենասյուների տեղադրում և LED լամպերի մոնտաժ։ Հին լուսավորության համակարգը ապամոնտաժվում է, իսկ դրա փոխարեն Երևանյան փողոցում կառուցվում են նոր լուսավորող հենասյուներ, ...
Մանրամասն |
|
17.10.25
Ավարտին են մոտենում Մարտունի-Ներքին Գետաշեն ավտոճանապարհի ասֆալտապատման աշխատանքները (տեսանյութ)
|
Մարտունի-Ներքին Գետաշեն մարզային նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են․ Հոկտեմբերի 16-ի երեկոյան ժամը 19։00-ի դրությամբ Մարտունի քաղաքի Սայաթ֊Նովա, Գ. Զիրոյան և Մյասնիկյան փողոցների հատման տարածքում իրականացվում էին ասֆալտապատման աշխատանքներ։ Դիտել տեսանյութը
|
|
16.10.25
Մեկ տարի անց՝ կրկին երկու մեդալ (տեսանյութ)
|
2025 թվականի հոկտեմբերի 8-ից 14-ը Լոնդոնում կայացավ WKO K1 աշխարհի առաջնությունը, որին ՀՀ հավաքականից մասնակցում էին նաև Մարտունի համայնքի Ձորագյուղ բնակավայրից երկու պատանի մարզիկ։ Հավաքականը գլխավորում էր ֆեդերացիայի նախագահ Դավիթ Աթանեսյանը։ Թեժ մրցապայքարի արդյունքում՝ պատանիներից ութամյա Գրիգոր Սաֆարյանը նվաճեց ոսկե մեդալ և հռչակվեց աշխարհի չեմպիոն, իսկ իննամյա Խաչիկ Խլղաթյանը դարձավ արծաթե մեդալակիր։ Սաների մարզիչ Արաքս Մարգարյանի / Аро Маргарян / հավաստմամբ՝ Անգլիայի առաջնությանը մասնակցում էր աշխարհի 36 պետության մոտ 3000 մարզիկ և մարզուհի, և այդ հաղթանակը բավականին դժվար էր վաստակել։ -Սիրելի՛ հայորդիներ, կրկի՛ն անգամ շնորհավոր և շնորհակալություն՝ մեր երկրի, մարզի, համայնքի ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |