2023 թվականի N_ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի պահանջներով՝
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2023 թվականի բյուջեն՝
1) եկամուտների մասով՝ 3530410.0 հազար դրամ, 2) ծախսերի մասով՝ 3530410.0 հազար դրամ, 3) դեֆիցիտը՝ 0։
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտներն ըստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հատված 1-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հատված 2-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 3-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հատված 4-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները՝ համաձայն հատված 5-ի:
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հատված 6-ի:
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝
1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարել վերաբաշխումներ ըստ գործառական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև. 2) սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
|
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ
|
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(31.48 Կբ)
|
|
(1.43 Մբ)
|
|
(1.15 Մբ)
|
|
|
Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
|
|