Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով Մարտունի համայնքի Զոլաքար բնակավայրի բնակիչ Արմեն Սերյոժայի Ջիվանյանի, Վարդենիկ բնակավայրի բնակիչ Վարդան Վարդգեսի Փաշայանի, Արծվանիստ բնակավայրի բնակիչ Մենուհի Կամոյի Ավագյանի դիմումները՝
- Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի 2022 թվականի բյուջեից ներքոնշյալ բնակիչներին տրամադրել դրամական օգնություններ՝
1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վերին Գետաշեն բնակավայրի բնակիչ Արմեն Սերյոժայի Ջիվանյան-150000 (հարյուր հիսուն հազար) դրամ. 2) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Վարդենիկ բնակավայրի բնակիչ Վարդան Վարդգեսի Փաշայան -100000 (հարյուր հազար) դրամ. 3) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Արծվանիստ բնակավայրի բնակիչ Մենուհի Կամոյի Ավագյան - 230000 (երկու հարյուր երեսուն հազար) դրամ.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
|