Այսօր: Չորեքշաբթի, 3 Սեպտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 320
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
02.09.25 Կայացավ Մարտունի քաղաքի Մյասնիկյան, Երևանյան փողոցների հիմնանորոգման վերաբերյալ հանդիպում-քննարկում (տեսանյութ)
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ օգոստոսի 29-ին Մարտունու համայնքապետարանում տեղի ունեցավ Մարտունի քաղաքի Մյասնիկյան և Երևանյան փողոցների հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հանդիպում-քննարկում։ Հանդիպմանը մասնակցում էին վերոնշյալ փողոցների հիմնանորոգման գործում դերակատարություն ունեցող անձինք՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ներկայացուցիչներ, շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներ, նախագծողներ, ենթակառուցվածքների պատասխանատուներ, ինչպես նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Մարտունու համայնքապետարանի ոլորտային մասնագետներ։ Քննարկման ընթացքում հստակեցվեցին էլեկտրասնուցման հոսանքագծերի, հեռախոսակապի և համացանցի մալուխների ... Մանրամասն
01.09.25 Շնորհավորանքի ուղերձ Դպրության և գիտելիքի օրվա առթիվ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Դպրության եւ գիտելիքի օրվա կապակցությամբ․  -Սիրելի՛ հայրենակիցներ,ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ, որը համընկնում էր նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ։Հերթական Սեպտեմբերի մեկն էլ ստեղծում է հաճելի տրամադրություններ մեր ընտանիքներում, հանրակրթական ընտանիքներում, հանրակրթական հաստատություններում, ամեն մի դասարանում` առաջին զանգի ու առաջին դասի հետ հետ ավետելով նոր ուսումնական տարվա սկիզբը։ Հայրենի կառավարությունը շարունակում է հսկայական ներդրումները հանրակրթության զարգացման ոլորտում ` ջանքեր չխնայելով ինչպես դպրոցների ու նախակրթական հիմնարկների արդիականացման, այնպես էլ կրթության ... Մանրամասն
31.08.25 Սեպտեմբերի 1-ին իրականացվելու է ուժեղացված ծառայություն

Ուժեղացված ծառայության շրջանակներում ոստիկանները կպահպանեն հասարակական կարգը դպրոցների հարակից տարածքներում և ճանապարհահատվածներում։ 

2025-2026 թվականների ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ սեպտեմբերի 1-ի առավոտյան 8։00֊ից ՀՀ ոստիկանությունը Մարտունի համայնքի հանրակրթական բոլոր դպրոցների մոտ կիրականացնի հասարակական կարգի և ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման միջոցառումներ` «Զգուշացեք երեխաներ են» կարգախոսով: 

‼️ Խնդրում և հորդորում ենք մեր վարորդներին՝ դպրոցամերձ տարածքներում մեքենաները վարել սահմանված նվազագույն արագությունից նույնիսկ ցածր արագությամբ։

29.08.25 Հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում մարզահամալիրների կառուցման ծրագիրը
ՀՀ կառավարության նիստում այսօր հաստատվել է Արարատ, Եղեգնաձոր և Մարտունի համայնքներում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը՝ մասնավորի հետ համագործակցությամբ: Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է սիրողական սպորտում ստեղծել կայուն և արդյունավետ համագործակցություն պետական և մասնավոր հատվածների միջև՝ նպաստելով զանգվածային սպորտի զարգացմանը, ֆիզիկական ակտիվության խթանմանը և առողջ ապրելակերպի տարածմանը։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների զարգացման ռազմավարությամբ նախատեսված է յուրաքանչյուր խոշորացված համայնքում տիպային մարզահամալիրի կառուցում, որը պարտադիր ... Մանրամասն
29.08.25 Դրամաշնորհի հատկացման մրցույթ
Տեղեկացնում ենք մշակութային կազմակերպություններին, արտադպրոցական ուսումնական հաստատություններին, համայնքային մշակութային կենտրոններին և այլ շահագրգիռ կառույցներին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ստեղծագործական ծրագրերին աջակցություն ցուցաբերելու նպատակով հայտարարում է դրամաշնորհային մրցույթներ՝ հետևյալ անվանակարգերով․  «Ստեղծագործական կրթական ծրագրեր և նախագծեր»,  «Կինոարվեստի նախագծեր»,  «Արվեստի ոլորտի ստեղծագործական ծրագրեր և նախագծեր», «Մշակութային միջոցառումների իրականացում ՀՀ մարզերում»։ Մրցույթին կարող են մասնակցել իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպությունները, որոնք գրանցված ... Մանրամասն
28.08.25 Տեղի կունենա բիզնես տոնավաճառ

Կորեայի միջազգային համագործակցության գործակալության և IOM Armenia կազմակերպության հետ համագործակցության արդյունքում՝ 2025 թվականի սեպտեմբերի 28-ին (կիրակի)՝ ժամը 11։00-ին հրավիրում ենք բոլորին մասնակցելու Մարտունի քաղաքի մշակույթի կենտրոնի հարակից տարածքում կայանալիք «Բիզնես տոնավաճառ 2025» միջոցառմանը։
Այս իրադարձության ընթացքում նախատեսված է անցկացնել աշխատանքի տոնավաճառ, մշակութային և ուսուցողական միջոցառումներ, որոնք միաժամանակ կնպաստեն նաև նոր համագործակցությունների և գործարար կապերի ստեղծմանը։

27.08.25 Տեղի է ունեցել համայնքի աղետների ռիսկի կառավարման թեմայով երկօրյա հանդիպում-քննարկում
Oգոստոսի 21-ին և 22-ին Մարտունի քաղաքի «Ռոզի» ռեստորանում կայացավ «Համայնքի աղետների ռիսկի կառավարման /ԱՌԿ/ պլանը և տեղահանված/տարահանված բնակչությանն ընդունելու կարգը» թեմայով հանդիպում-քննարկում, որին մասնակցում էին Մարտունի համայնքի ԱՌԿ խորհրդի անդամները՝ համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, Մարտունու համայնքապետարանի համապատասխան ոլորտային պատասխանատուներ, ինչպես նաև համայնքի դպրոցների, մանկապարտեզների, ՀՈԱԿ-ների ներկայացուցիչներ։ Հանդիպման բանախոսներ Գ․ Մատիաշվիլին և Հ․ Եմիշյանը մասնակիցներին ներկայացրին աղետների ռիսկի կառավարման հիմունքները, պլանավորման մեթոդները, Մարտունի համայնքի ԱՌԿ պլանի նախագիծը, վերջիններիս հետ կատարեցին խմբային աշխատանք՝ ամրապնդելով ... Մանրամասն
26.08.25 Համայնքի մանկապարտեզների սաները ստացան նվերներ
Սեպտեմբերի 1-ին ընդառաջ Մարտունու համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի նախաձեռնությամբ հաճելի անակնկալ մատուցեց համայնքի մանկապարտեզների ավարտական խմբերի սաներին։ 
Այս տարի համայնքի 274 երեխա առաջին դասարան կհաճախի նվեր ստացած նոր դպրոցական պայուսակներով։
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner