Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 315
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 29
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՏՅՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Մարտունի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ԽՈՒՄԲ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՐԿԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ մասի և 245-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Մարտունի համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

  1. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Ծովասար բնակավայրի բնակիչ Արտավազդ Միհրանի Վարդանյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW X5 3.01 մակնիշի ավտոմեքենայի (հաշվառման համարանիշը՝ 77AZ778, թողարկման տարեթիվը՝ 2001 թ․, հզորությունը՝ 231 ձիաուժ, նույնականացման համարը՝ WBAFA53501LP22805) գույքահարկից կուտակված 313126 (երեք հարյուր տասներեք հազար հարյուր քսանվեց) դրամ ապառքի և 61376 (վաթսունմեկ հազար երեք հարյուր յոթանասունվեց) դրամ տույժի նկատմամբ։
  2. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչ Դավիթ Զավենի Սարգսյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված MERCEDES BENZ E320 մակնիշի ավտոմեքենայի (հաշվառման համարանիշը՝ 35FZ727, թողարկման տարեթիվը՝ 1997 թ․, հզորությունը՝ 224 ձիաուժ) գույքահարկից կուտակված 70004 (յոթանասուն հազար չորս) դրամ տույժի նկատմամբ։ Արտոնությունը կիրառել հարկատուի կողմից 141200 (հարյուր քառասունմեկ հազար երկու հարյուր) դրամ ապառքը վճարելուց հետո։
  3. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Երանոս բնակավայրի բնակիչներ Շողիկ Աղվանի Սոլկարյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված BMW528 I մակնիշի ավտոմեքենայի (հաշվառման համարանիշը՝ 71PO100, թողարկման տարեթիվը՝ 1998 թ․, հզորությունը՝ 193 ձիաուժ) գույքահարկից կուտակված 167274 (հարյուր վաթսունյոթ հազար երկու հարյուր յոթանասունչորս) դրամ տույժի, Վաչագան Սոլկարյանի անվամբ սեփականության իրավունքով հաշվառված WOLTSWAGEN VENTO 1.8 մակնիշի ավտոմեքենայի (հաշվառման համարանիշը՝ 17OU722, թողարկման տարեթիվը՝ 1995 թ․, հզորությունը՝ 90 ձիաուժ, նույնականացման համարը՝ WVWZZZ1HZSW339393) գույքահարկից կուտակված 22450 (քսաներկու հազար չորս հարյուր հիսուն) դրամ տույժի և Խաթուն Սոլկարյանի անվամբ հաշվառված անշարժ գույքերի հարկից կուտակված 16549 (տասնվեց հազար հինգ հարյուր քառասունինը) դրամ տույժի նկատմամբ։
  4. Արտոնություն սահմանել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի բնակիչներ Գագիկ Գրիշայի Թովմասյանին և Կարինե Սերյոժայի Սողոմոնյանին սեփականության իրավունքով պատկանող՝ Մարտունի քաղաքի Կամոյի փողոցի 2-րդ նրբանցք, թիվ 4 հասցեում գտնվող անշարժ գույքի հարկից կուտակված 462888 (չորս հարյուր վաթսուներկու հազար ութ հարյուր ութսունութ) դրամ տույժի նկատմամբ։ Արտոնությունը կիրառել հարկատուների կողմից 1988703 (մեկ միլիոն ինը հարյուր ութսունութ հազար յոթ հարյուր երեք) դրամ ապառքը վճարելուց հետո։
  5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՀՈՎԵՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՎԵՏԼԱՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.68 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Քվեարկությանը չեն մասնակցել Մեխակ Հակոբյանը, Հակոբ Վարդանյանը և Արա Գասպարյանը։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner