Այսօր: Երկուշաբթի, 13 Հոկտեմբերի 2025թ.
Մարտունու համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 79
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԱՐՏՈՒՆԻ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
13.10.25 Փոփոխություններ և լրացումներ գյուղատնտեսական աջակցման ծրագրում
Գյուղատնտեսությամբ զբաղվող հարգելի΄ տնտեսվարողներ, տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2 հոկտեմբերի 2025 թվականի N 1399–Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել (կցվում է նկարներով) Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի N 1284-Լ որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի» մեջ (այսուհետ՝ Ծրագիր)։ 
Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով 
https://www.e-gov.am/gov-decrees/item/45325/ ։   📞 Ծրագրերի վերաբերյալ լրացուցիչ խորհրդատվություն կարելի է ստանալ՝ զանգահարելով էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40
08.10.25 Կայացավ «Բագրևանդ» հանրագիտարանի շնորհանդեսը (տեսանյութ)
Կայացավ «Բագրևանդ» հանրագիտարանի շնորհանդեսը, և ընթերցողի դատին հանձնվեց մի յուրօրինակ ստեղծագործություն, որը հեղինակի` Գագիկ Արծրունու երկու տասնամյակ տևած տքնաջան աշխատությունն է ՝ հայրենիքի հանդեպ սիրուց ու գորովանքից ծնված…   Հանրագիտարանը Բագրևանդ գավառի, Ալաշկերտի ու Կարաքիլիսայի ժողովրդագրական էթնոհոգեբանության և պատմական իրողությունների ամփոփումն է, ինչպես նաև նրանց սերունդների ու մերօրյա անհատականությունների, որոնց շնորհիվ կազմավորվել է Գեղարքունիքի մարզը, կերտվել պատմությունն ու մշակույթը …   Գրիգոր Արծրունին տիտանական գործ է արել՝ ներկայացնելով ու զուգահեռներ անցկացնելով հնագույն ժամանակներից մինչև մեր օրեր, Բագրևանդ ու Գեղարքունիք գավառների ... Մանրամասն
07.10.25 Ուղերձ Գրադարանավարի օրվա առթիվ
Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքը՝ Գրադարանավարի օրվա առթիվ․  -Սիրելի՛ գրադարանավարներ, սրտանց շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի առթիվ։  Գրադարանավարի աշխատանքը անգնահատելի ներդրում է մեր համայնքի կրթական, մշակութային և հոգևոր կյանքի զարգացման գործում։ Ձեր նվիրվածությունը, համբերությունը և գիտելիքի հանդեպ սերն են, որ պահպանում և փոխանցում են մեր ժողովրդի մշակութային ժառանգությունը նոր սերունդներին։  Մաղթում եմ ձեզ առողջություն և նոր հաջողություններ ձեր առաքելության մեջ։  Թո՛ղ ձեր գրադարանները միշտ լեցուն լինեն ընթերցողներով, իսկ ձեր աշխատանքը՝ գնահատված և սիրված։  

Լավագույն մաղթանքներով` 
Մարտունի համայնքի ղեկավար 
Հովհաննես Հովեյան
05.10.25 Ուղերձ Ուսուցչի օրվա կապակցությամբ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Ուսուցչի օրվա կապակցությամբ․  Մարտունի համայնքի հարգարժա՛ն ուսուցիչներ, շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ, մաղթում քաջառողջություն, աշխատանքային ու ստեղծագործական անսպառ եռանդ, նորանոր հաջողություններ եւ ձեռքբերումներ անձնական կյանքում ու մասնագիտական աշխատանքում։   Հազարամյակներ շարունակ հայ ազգային միտքը, գրականությունը, արվեստն ու մշակույթը սերունդներին են փոխանցվել անձնվեր ու հայրենասեր, իրենց գործի գիտակ ուսուցիչների եւ մտավորականների շնորհիվ, իսկ այսօր դուք եք պատվով ու սիրով կրում այդ վեհ առաքելությունը` միշտ վառ պահելով Հայոց դպրության ջահը։ Հայրենի կառավարությունն այսօր անում է հնարավորը, ... Մանրամասն
03.10.25 Պատերազմի վետերանը հետմահու պարգևատրվեց «Նելսոն Ստեփանյան» մեդալով
Շատերս ենք հիշում Հայրենական մեծ պատերազմի մեր լիճքեցի վետերանին՝ Հրաչիկ Պապեյանին, որին մինչև անցած տարվա մայիսի 9-ը՝ այցելում և շնորհավորում էինք․ Նա այլևս մեր հետ չէ ու այսօր կդառնար 100 տարեկան։  Ծննդյան հարյուրամյակի կապակցությամբ, ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով, Հայրենական մեծ պատերազմի մասնակից վետերան Հրաչիկ Աղաջանի Պապեյանը հետմահու արժանացել է «Նելսոն Ստեփանյան» մեդալի։  Հոկտեմբերի 1-ին Պապեյանների ընտանիքին այցելեցին Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանը, ՀՀ ՊՆ ՀԶԿ Գեղարքունիքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Արմեն Մնացականյանը, Լիճք բնակավայրի վարչական ղեկավար Սիրակ Սիրականյանը և առանձնահատուկ ջերմությամբ հանձնեցին ՊՆ նախարարի պարգևը։  Վերջիններս ... Մանրամասն
02.10.25 Այցելություն Մարտունի համայնքի ամենատարեցներին
Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Մարտունու համայնքապետարանը կազմակերպել էր այցելություն համայնքում բնակվող, կյանքի հարյուրամյակը հատած տարեց բնակիչներին։  Երանոսի բնակչուհի 103-ամյա Ֆենիկ Վարդանի Փաշոյանին և Մադինայից 103-ամյա Ռոզա Հակոբի Գասպարյանին այցելեցին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության և առողջապահության հարցերի բաժնի պետ Նարեկ Շահինյանը, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Դավիթ Դավթյանը, Մադինայի վարչական ղեկավար Հարություն Հայրապետյանը։  Երկարակյաց մարտունեցի կանանց Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի անունից փոխանցվեցին ջերմ բարեմաղթանքներ, շնորհակալական խոսքեր, նվերներ ... Մանրամասն
01.10.25 Ուղերձ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ
ՀՀ Մարտունի համայնքի ղեկավար Հովհաննես Հովեյանի շնորհավորանքի խոսքը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ․   Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր աշխարհով մեկ նշվում է Տարեցների միջազգային օրը, որն հարգանքի առանձնահատուկ տուրք է բոլոր ընտանիքների տարեցներին` մեր ծնողներին, պապերին ու տատերին։ Իսկ նրանք այն սիրելի ու պաշտելի, հոգեհարազատ մարդիկ են, որոնք տունուտեղ են ստեղծել, կերտել մեր ընտանիքները, զավակներ ծնել, սնել ու դաստիարակել, նշանակալի ավանդ ունեցել հայրենի աշխարհի պահպանման ու զարգացման գործում։ Նրանք անխտիր եղել են հանրային կյանքի ամենատարբեր ոլորտների աշխատանքային ճակատի ներկայացուցիչներն ու մասնակիցները, հայրենիքին ու իրենց գերդաստաններին նվիրված մարդիկ, ովքեր այսօր վայելում ... Մանրամասն
30.09.25 Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցի որոշակի հատված փակ է

Կոյուղու արդիականացման աշխատանքներ են ընթանում Մարտունի քաղաքի Մյասնիկյան փողոցում, որի Գ.Նժդեհից մինչև Երևանյան փողոցների միջանկյալ հատվածը` անանցանելի է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների համար։ 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Ինչպես ներկայացնել եկամուտների հայտարարագիր
Գործարկվել է pay.e-community.am հարթակը
Ինչպես դիմել համայնքապետարան
Ի՞նչ անել "Օդային տագնապ" ազդանշանի ժամանակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի, Շահումյան 2, 1401
+(374) 60 743401
info@martuni.am
Պաշտոնական էլ. փոստ` 10025455@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԱՐՏՈՒՆՈՒ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner